Միջանկյալ բառեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջանկյալ բառեր, բառակապակցություններ, նախադասություններ, նախադասության կազմի մեջ մտնող, սակայն քերականորեն նրան չկապված և նախադասության անդամ չհանդիսացող բառեր, բառակապակցություններ ու նախադասություններ։ Արտահայտում են՝

1․ խոսողի վերաբերմունքը հաղորդածի և իրականության հարաբերության նկատմամբ [(հաստատում, կասկած, ենթադրություն են)․ Նա, ըստ երևույթին (ամենայն հավանականությամբ, ինչպես երևում է), չի գալու]։

2․ տարբեր մտքերի դատողությունների միջև եղած տրամաբանական կապը (Այդ բանը, սակայն, ինձ զարմացրեց),

3․ վկայակոչում (Գոյականը, ինչպես հայտնի է, նյութական խոսքի մաս է։ Այսօր, ըստ նրա, ներկայացում չի լինելու)։

4․ լրացուցիչ տեղեկություն, մեկնաբանություն, բացատրություն, ճշտում [(ներդրյալ բառեր, բառակապակցություններ, նախադասություններ) Աշոտը (իմ ընկերը) լավ անձնավորություն է, կամ Աշոտը (այսպես է ընկերոջս անունը) լավ անձնավորություն է]։ Միջանկյալ բառերը, բառակապակցությունները, նախադասությունները բուն նախադասության անդամներից առանձնանում են հատուկ հնչերանգով, որը գրավոր խոսքում արտահայտվում է ստորակետով ու փակագծով (փակագծով անջատվում են ներդրյալ բառերն ու նախադասությունները)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 583