Միլուոքիի տոնածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միլուոքիի տոնածառ, Ծննդյան տոնի ծառ, որը տեղադրվել է Միլուոքիում` քաղաքապետարանի մոտ և զարդարվել քաղաքային խորհրդի կողմից Ծննդյան տոների ընթացքում։ Ավանդույթը սկսվել է 1913 թվականից և շարունակվում է մինչև հիմա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային տոնածառի զարդարման ավանդույթը սկսվել է 1913 թվականից։ Ծառերից մեկը տնկվել է ի պատիվ մի տղայի, որ մահացել էր ավտովթարից։ Տղայի աճյունի մոխիրը խառնել էին հողին և տնկել ծառը։ 2008 թվականին ծառը ջարդվել է և տոնակատարությանը մասնակցել երկու մասով[1]։ 2013 թվականին լրանում է տոնածառի զարդարման 100-ամյակը։ Քաղաքին նվիրաբերվում է 40 ոտք բարձրությամբ տոնածառ։

Տոնածառի ընտրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները Ծննդյան տոների համար ընտրում էին տոնածառ։ Առաջադրվում էին ծառեր, որոնք ենթարկվում էին քննության` նկատի ունենալով նրանց չափերը, ձևերը, տեսքը, միանմանությունը, խտությունը և գույնը։ Իդեալական ծառը պետք է լիներ 30-40 ոտք բարձրությամբ և հարմար ամբարձիչով տեղափոխելու համար[2]։ Տոնածառը գեղեցիկ զարդարվում էր, և հանդիսավոր արարողության ժամանակ վառվում էին լույսերը։ Ծառը մինչև 1995 թվականը կոչվել է Ծննդյան տոնի ծառ[3], իսկ դրանից հետո(մինչև 2006 թվականը)՝ տոնածառ։ 2006 թվականին ծառը վերանվանվել է նախկին անունով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Watch out for that Christmas tre. E Journal Sentinel, 2009
  2. City Seeks candidates for 2012 City/Country Christmas Tree
  3. Milwaukee Madness The Holiday Tree vs. The Christmas Tree Isabella Carini, 2006
  4. The Christmas Tree makes comeback Journal Sentinel, 2006