Միասին երիտասարդական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միասին երիտասարդական շարժում
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2008

Միասին երիտասարդական շարժում, երիտասարդական կազմակերպություն, որը գործունեություն է իրականացրել Հայաստանում։ Ստեղծվել է 2008 թվականին[1]։

Համաձայն մամուլի հրապարակումների՝ Միասին շարժումը ստեղծվել է ՄԻԱԿ կուսակցության կողմից[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միասին երիտասարդական շարժումը Հայաստանի պետական կառույցների և բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ և նրանց հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք առնչվել են հասարակական որոշակի խնդիրների[3][4][5]։

Ճամբարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միասին երիտասարդական շարժման գործունեությունն ընդգրկում է երիտասարդների համար ճամբարների կազմակերպումը։

2009 թվականին ճամբարի տևողությունը եղել է 5 օր, ճամբարին մասնակցել է 500 հոգի։ Կրթական ֆորումի թեման եղել է Զանգվածային ակցիաները։

2010 թվականանին ճամբարը կազմակերպվել է 2 հոսքով 10 օր տևողությամբ, որին մասնակցել է 600 հոգի։ Կրթական ֆորումի թեման եղել է Բիզնես ինովացիան։ «Միասին» 2010 կրթական ֆորումի շրջանակներում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ քննարկվել է Հայաստանում երիտասարդների նորարարական գաղափարների հիման վրա մշակված բիզնես ծրագրերին աջակցող կազմակերպության ստեղծման հարցը։

2011 թվականին ճամբարը կազմակերպվել է 3 հոսքով 15 օր տևողությամբ, որին մասնակցել է 1500 հոգի։ Կրթական ֆորումի թեման եղել է Ընտրական մոդելը։

2012 թվականին ճամբարի տևողությունը եղել է 5 օր, որին մասնակցել է 400 հոգի։ Կրթական ֆորումի թեման եղել է Գենդերային հավասարությունը։

2013 թվականին ճամբարի տևողությունը եղել է 5 օր, որին մասնակցել է 300 հոգի[6]։ Կրթական ֆորումի թեման եղել է Արատավոր երևույթների դեմ պայքարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միասին շարժման ստեղծման մասին նյութը panorama.am կայքում
  2. «Երիտասարդական երկու նախաձեռնությունները` հակադիր ճամբարներո՞ւմ», azatutyun.am:
  3. http://hetq.am/arm/news/35504/buheri-kasharakernery.html
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  6. Սևանում կկայանա «Միասին 2013» համահայկական երիտասարդական կրթական ֆորումը