Միայնակ դաշնամուրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միայնակ դաշնամուրը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՆատալյա Դաբիժա
ԵրաժշտությունԻլյա Կատաև
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն623 վայրկյան
Թվական1986

«Միայնակ դաշնամուրը» (ռուս.՝ «Одинокий рояль»), խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1986 թվականին։ Առաջին ֆիլմերից մեկն է, որով մուլտիպլիկատոր Նատալյա Դաբիժան 1980-ական թվականներին սկսել է հանդես գալ որպես «Սոյուզմուլտֆիլմի» առաջատար ռեժիսոր[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի տղա ուներ դաշնամուր, որը ոչ թե սովորական դաշնամուր էր, այլ իսկական ընկեր, որով ոչ միայն կարելի էր մեղեդի նվագել, այլև նրա հետ խաղալ ֆուտբոլ։ Ամեն ինչ լավ էր ընթանում մինչ այն օրը, երբ տղայի ծնողները որոշում են բաժանվել, իսկ դրանից հետո՝ փոխանակել բնակարանն ու վաճառել դաշնամուրը։ Այդ ժամանակ դաշնամուրը հեռանում է տնից։ Երկար ժամանակ նա թափառում է քաղաքի փողոցներում՝ նվագելով տարբեր մեղեդիներ, մինչև հանդիպում է կորած շնիկի։ Տղան այդ ժամանակ նույնպես թափառում էր քաղաքում՝ փնտրելով ընկերոջը, իսկ նրա ծնողները, որ արդեն հաշտվել էին, սկսում են փնտրել իրենց որդուն։ Ի վերջո նրանք բոլորը հանդիպում են միմյանց։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նատալյա Դաբիժա – ռեժիսոր և մուլտիպլիկատոր
  • Խակիմ Բուլիբեկով – սցենարիստ
  • Արկադի Մելիք-Սարգսյան – բեմադրող նկարիչ
  • Սերգեյ Խլեբնիկով – օպերատոր
  • Վլադիմիր Զարուբին, Իրինա Սոբինովա-Կասիլ, Ելենա Խոլինա – մուլտիպլիկատորներ
  • Վլադիմիր Կուտուզով – հնչյունային օպերատոր
  • Իլյա Կատաև – կոմպոզիտոր[2]

Մրցանակներ փառատոններում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Միայնակ դաշնամուրը» (1986) մուլտֆիլմն արժանացել է գեղարվեստական լավագույն լուծման համար մրցանակի Պորտուգալիայում կայացած միջազգային կինոփառատոնում (նկարիչ Արկադի Մելիք-Սարգսյան)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Георгий Бородин. «Киностудия «Союзмультфильм». Краткий исторический обзор». ТПО «Киностудия «Союзмультфильм». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  2. Одинокий рояль
  3. Сергей Капков. Наталья Дабижа // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]