Միաձայնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միաձայնություն, երաժշտական ստեղծագործության կերտվածք (նաև՝ շարադրության եղանակ), որն ընդգրկում է միայն մեկ ձայն, մեկ մեղեդի (ի տարբերություն բազմաձայնության)։ Հատուկ է շատ ժողովուրդների ժողովրդական երաժշտությանը (մեներգեր, խմբական ունիսոն երգեր, գործիքային միայնակ ու ունիսոն խմբական նվագներ և այլն)։ Երբեմն, հակադրություն ստեղծելու նպատակով, հատվածաբար օգտագործվում է նաև բազմաձայն ստեղծագործության մեջ։ Միաձայնությունն իր սահմանափակ միջոցներով հանդերձ պահպանում է արտահայտչական զգալի կարողություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png