Մեր դարի Սիյավուշը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեր դարի Սիյավուշը
ՀեղինակՄամեդ Էմին Ռասուլզադե
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէսսե
Բնօրինակ լեզութուրքերեն
Ստեղծման տարեթիվ1920
Հրատարակման վայրՍտամբուլ
Հրատարակման տարեթիվ1923

«Մեր դարի Սիյավուշը» (ադրբեջաներեն՝ Əsrimizin Siyavuşu; թուրքերեն՝ Asrımızın Siyavuşu) կամ «Մեր ժամանակի Սիյավուշը», Ադրբեջանում ազգային շարժման պատմությանը[1] նվիրված Մուսավաթ կուսակցության նախկին առաջնորդ և Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության Ազգային Խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեի ստեղծագործություն (էսսե)[2]։ Գրվել է 1920 թվականին Լահիջ ավանում, որտեղ Ռասուլզադեն մի քանի օր թաքնվում էր Խորհրդային Ռուսաստանի կողմից Բաքվի օկուպացիայից և խորհրդային իշխանության հաստատումից հետո։ Առաջին անգամ տպագրվել է Կոստանդնուպոլսում 1923 թվականին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամեդ Էմին Ռասուլզադեն

1920 թվականին Խորհրդային Ռուսաստանի կողմից Բաքվի օկուպացիայից հետո Ռասուլզադեն դեռ շուրջ մեկ ամիս մնաց էր քաղաքում, որից հետո նա ընկերոջ հետ մեկնել է Վրաստան։ Ճանապարհին կանգ է առել Շամախիի գավառի Լահիջ ավանում՝ տեղացի մեծահարուստներից մեկի տանը[Ն 1]։ Տան մեջ կա փոքր գրադարան, որտեղ կային պարսկերենով և թյուրքերենով գրված գրքեր։ Ռասուլզադեի ուշադրությունն է գրավել Ֆիրդուոսիի Շահնամեն, որը, տան տիրոջ թույլատվությամբ, նա սկսել է ընթերցել։ Ամենից շատ Ռասուլզադեին տպավորել էր Սիյավուշի մասին դասթանը։ Չնայած ինքը արդեն ծանոթ էր այդ պատմության, սակայն, ինչպես նա վկայել է, բարձրաձայն կարդացել է այն իր ընկերոջ համար[3]։ Ոգևորված լինելով այդ ստեղծագործությամբ` Ռասուլզադեն ասել է.

Ընկե'ր, դու լսեցիր մեր պատմության Սիյավուշին։ Հիմա ես քո համար կգրեմ մեր դարի Սիյավուշին:[3]

Ռասուլզադեի ընկերը զարմացած էր այն բանից, որ նման իրավիճակում, երբ իրենք ամեն րոպե կարող էին բացահայտված լինել, Ռասուլզադեն որոշեց երկ գրել։ Այնուամենայնիվ Ռասուլզադեն սկսեց աշխատանքը։ Սակայն գրելով մի քանի էջ` նա ընկերոջ հետ շուտով ստիպված էր փոխել վայրը։ Նոր տեղը, որտեղ թաքնվում էր Ռասուլզադեն ընկերջ հետ, ավելի շատ ոգևորիչ էր առաջինի համար, և նա շարունակեց իր ստեղծագործական աշխատանքը։ Վեց օր անց նրանք կրկին ստիպված էին փոխել իրենց վայրը։ Այդտեղ էլ Ռասուլզադեն ավարտեց վերջին գլխի սևագիրը[4]։

Լահիջ ավանը, որտեղ 1920 թվականին Ռասուլզադեն գրել է «Մեր դարի Սիյավուշը» երկը

Ռասուլզադեն ընկերոջ հետ այլևս չէին կարող մնալ Լահիջում։ Ավանն ամբողջությամբ և որոշ բնակիչներ առավելապես ընկել էին վերահսկողության տակ։ Այդ բանից հետո Ռասուլզադեն լքեց Լահիջը և գյուղերից մեկում սրբագրել ստեղծագործությունը։ Վախենալով, որ իրեն կարող են բռնել, Ռասուլզադեն թողնում է պատճենը իրեն ապաստան տված գյուղացու մոտ, իսկ սևագիրը թողնում իր մոտ։ Սակայն շուտով այն վայրը, որտեղ Ռասուլզադեն թաքնվում էր, բացահայտվում, իսկ ինքն էլ՝ ձերբակալվում։ Հանձնվելուց առաջ Ռասուլզադեն ոչնչացնում է իր մոտ գտնվող սևագիրը[4]։

Ռասուլզադեին տեղափոխում են Մոսկվա։ Երկու տարի անց իրեն հաջողվում է հայտնվել Ֆինլանդիայում, որտեղից էլ նա մեկնում է Կոստանդնուպոլիս։ Այդ երկու տարվա ընթացքում Ռասուլզադեն չգիտեր, թե արդյոք պահպանվել է այն ստեղծագործության այն պատճենը, որը ինքը տվել էր գյուղացուն։ Ռասուլզադեի ընկերների մոտ այն նույնպես չէր կարող լինել, քանի որ նա զգուշացրել էր գյուղացուն, որ առանց իր գրավոր թույլտվության ոչ մեկի չփոխանցի պատճենը։ Ի վերջո, 1923 թվականին Կոստանդնուպոլսում Ռասուլզադեին էի հասնում գյուղացու պատճենը։ Նույն թվականին «Մեր դարի Սիյավուշը» տպագրվում է Կոստանդնուպոլսում[4]։

Ռասուլզադեն շատ էր մտահոգված կորուսյալ աշխատության համար։ Ընկերները խորհուրդ էին տալիս կրկին գրել այն, սակայն հեղինակը նշում էր, որ 1920 թվականին Ալի Ահմեդօղլուի (այդ անվան տակ էր Ռասուլզադեն թաքնվում Լահիջում) կողմից Լահիջում գրված և 1923 թվականին Կոստանդնուպոլսում Մամեդ Էմին Ռասուլզադեի կողմից գրված աշխատության մեջ հսկայական տարբերություն կլիներ, քանի որ, ինչպես Ռասուլզադեն գրում էր, «այն ոգին և այն վիճակը այլևս հնարավոր չէ հետ բերել»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Балаев, 2009, էջ 213
  2. Шнирельман В. А. Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье / Рецензент: Л. Б. Алаев. — М.: Академкнига, 2003. — С. 122-123. — 592 с. — 2000 экз. — ISBN 5-94628-118-6.
  3. 3,0 3,1 Рәсулзадә, 1990, էջ 16
  4. 4,0 4,1 4,2 4,3 Рәсулзадә, 1990, էջ 17

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мәммәд Әмин Рәсулзадә. Әсримизин Сијавушу. Чағдаш Азәрбајҹан әдәбијјаты. Чағдаш Азәрбајҹан тарихи / Под ред. Арифа Аджалова. — Б.: Ҝәнҹлик, 1990. — 112 с. — ISBN 5-8020-0772-9.
  • Әлијев М. Мәммәд Әмин Рәсулзадәнин өмүр јолу (азерб.) // Әсримизин Сијавушу. Чағдаш Азәрбајҹан әдәбијјаты. Чағдаш Азәрбајҹан тарихи. — Б.: Ҝәнҹлик, 1990.
  • Балаев А. Мамед Эмин Расулзаде (1884-1955) / Научный редактор: М. Н. Губогло – доктор исторических наук, профессор, зам. директора Института этнологии и антропологии РАН. Рецензент: С. М. Исхаков – доктор исторических наук, профессор, Институт Российской истории РАН.. — М.: Издательство «Флинта», 2009. — 288 с. — ISBN 978-5-9765-0785-2.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իրեն ապաստան տրամադրած մարդու անունը չի բացահայտում՝ այդ մարդուն բոլշևիկների վրեժխնդրությունից ազատելու պատճառով։