Մենապար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենապար

Մենապար, թաք պար, թև խաղ, կովկասյան ու հայկական ժողովրդական պարի տեսակ, որ կատարվում է մեկ մարդու կողմից։ Հատուկ շեշտվում են թևերի շարժումները։ Կան տղամարդկանց ու կանանց մենապարեր։ Տարբերվում են ծանր (դանդաղ) և թեթև (արագ, թռիչքներով) մենապարեր։ Հիմնական պարաքայլը ոտք փոխելն է (chasse), աջ ու ձախ արվող քայլերը։ Միզանսցենը մեծ ու փոքր շրջաններն ու կիսաշրջաններն են։ Հնում, հիմնականում, հետապնդել է Ծեսական նպատակներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 457