Մեղրաբերք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեղրաբերք, մեղվի աշխատանքի գործունեության արդյունքը։

Գլխավոր մեղրաբերքի սկզբին հորիզոնական և 2 կորպուսանոց փեթակներում ընտանիքը պետք է զբաղեցնի 20-24֊ից ոչ պակաս միջշրջանակային տարածություն, կամ մեկ 12 շրջանականոց կորպուս կամ 2 կիսաշրջանակային վերնահարկ։ Բազմակորպուսանոց փեթակում լավ ընտանիքը այդ ժամանակաշրջանում պետք է խիտ ծածկի 30-40 շրջանակ, այսինքն լրիվ զբաղեցնի 3-4 կորպուս։ Որպեսզի մեղվի ընտանիքները մեղվանոցում լինեն ուժեղ և բարձր արտադրողական, անհրաժեշտ է տարվա ընթացքում հետևողականորեն կիրառել միջոցառումների որոշակի կոմպլեքս։ Ամռան վերջին և աշնանը ձմռան են նախապատրաստում հիմնականում աշնանը աճեցրած երիտասարդ մեղուներից կազմված ընտանիքներ, որոնք ապահովում են բարորակ կերի առատ պաշարով, ձմռանը ստեղծում են բարենպաստ ջերմության և խոնավության ռեժիմ, պահպանում լիակատար հանգիստ, գարնանը ընտանիքների համար ստեղծում են լավ պայմաններ այն հաշվով, որպեսզի ընտանիքներում մեղրաբերքի նախօրյակին աճեցվեն մեծ քանակությամբ երիտասարդ մեղուներ։ Ամռանը ձեռնարկում են միջոցառումներ, որոնք կանխում են ընտանիքի թուլացումը, ձագատվությունը և պայմաններ ստեղծում մեղրաբերքի լրիվ օգտագործման համար։ Ապա դարձյալ սկսում են ձմեռմանը նախապատրաստել մեղուների ուժեղ ընտանիքներ․ տարվա ընթացքում բոլոր օղակներում կարևոր են վերը նշված աշխատանքները։ Բավական է խախտել նրանցից որևէ մեկը, նախորդ հաջողությունները ուժեղ ընտանիքների ստեղծման գործում իզուր կանցնեն։ Օրինակ, եթե մեղվապահը ուժեղ ընտանիքների համար չի ստեղծել ձմեռման լավ պայմաններ, ապա նրանք մինչև գարուն կթուլանան և չեն կարողանա նորմալ զարգանալ։ Պատահում է այնպես, որ մեղվապահը գարնանը աճեցրել է ուժեղ ընտանիքներ, բայց ամռանը չի տեղափոխել մեղրաբույսերով հարուստ վայրեր․ մեղուները չկարողանակով մեղր հավաքել, հետագայում թուլանում են կերի պակասությունից։

Փեթակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեթակը մեղուների բնակարանն է, որը պատրաստում են մարդիկ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեղվաբույծի դասագիրք, Հայաստան Հրատարակչություն, Երևան֊, 1974