Մեծ ուժը (ֆիլմ)
Մեծ ուժը ռուս.՝ Великая сила | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1950 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ֆրիդրիխ Էրմլեր |
Սցենարի հեղինակ | Ֆրիդրիխ Էրմլեր |
Դերակատարներ | Բորիս Բաբոչկին, Վիկտոր Խոխրյակով, Յուրի Տոլուբեև, Օլգա Արոսևա, Նիկոլայ Բոգոլյուբով, Ֆյոդոր Նիկիտին և Բորիս Սմիռնով |
Օպերատոր | Արկադի Կոլցատի |
Երաժշտություն | Գավրիիլ Պոպով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 99 րոպե |
«Մեծ ուժը» (ռուս.՝ «Великая сила»), 1950 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ֆրիդրիխ Էրմլերը «Լենֆիլմ» կինոստուդիայում[1]։
Դրամատուրգ Բորիս Ռոմաշովի համանուն պիեսի էկրանավորումն է։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմն ուղղված է «Արևմուտքի առջև խոնարհվելու» դեմ, որն արտահայտվում է ինչպես գիտության նվաճումներին հարցում նրանց զիջելով, այնպես էլ ներմուծված հագուստ կրելով։
Խորհրդային պրոֆեսոր Լավրովը, որը փորձարար է, գիտնական-սելեկցիոներ, ինչպես նաև Ի. Վ. Միչուրինի ուսանողն ու հետնորդը, Միչուրինի ագրոկենսաբանության կողմնակիցը և Տ. Դ. Լիսենկոյի տեսության ջատագովը, հաջողության է հասնում բարձր ձվտվությամբ և արտադրողականությամբ հավի նոր ցեղատեսակի բուծման գործում՝ հեշտությամբ հերքելով արևմտյան գիտնականների ժառանգականության իդեալիստական տեսությունը։ Դրանում նրան աջակցում է ՀամԿ(բ)Կ Կենտրոնական Կոմիտեն՝ ի դեմս թռչնաֆաբրիկա ժամանած ընկեր Օստրումովի։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բորիս Բաբոչկին – Պավել Ստեպանովիչ Լավրով, պրոֆեսոր, գիտնական-սելեկցիոներ, Տ. Դ. Լիսենկոյի տեսության ջատագով[2]
- Վիկտոր Խոխրյակով – Տիմոֆեյ Իգնատևիչ Միլյագին, գյուղատնտեսական ինստիտուտի տնօրեն
- Գալինա Ինյուտինա – Կլավդիա Պետրովնա Լավրովա, Լավրովի կինը, բժիշկ
- Յուրի Տոլուբեև – Սերգեյ Յուլիանովիչ Աբուլաձե, ակադեմիկոս
- Նիկոլայ Բոգոլյուբով – Ալեքսանդր Նիկոլաևիչ Օստրոումով, ՀամԿ(բ)Կ Կենտկոմի ներկայացուցիչ
- Ֆյոդոր Նիկիտին – Սերգեյ Վասիլևիչ Ռուբլյով, ակադեմիկոս, գենետիկ, «ինստիտուտի հպարտություն»
- Բորիս Սմիռնով – Գրիգորի Իվանովիչ Ժուկով, ինստիտուտի կուսակցական կոմիտեի քարտուղար
- Ալեքսանդր Վիոլինով – Մեդինցև, «երիտասարդ գիտնական, գերազանց Էրուդիտ», բուրժուական գենետիկայի ջատագով
- Օլգա Արոսևա – Ելենա Կորոբկովա, թռչնաբույծների վերապատրաստման դասընթացների աշխատակից
- Իննա Կոնդրատևա – Նադեժդա Միխայլովնա, լաբորատորիայի աշխատակից
- Մարիա Մազուն – Լյուբաշա
- Աննա Լիսյանսկայա – Եվդոկիա Միլյագինա, ինստիտուտի տնօրենի կինը
- Ալեքսանդրա Տրիշկո – Դարյա Վասիլևնա
- Վլադիմիր Դորոֆեև – Վլադիմիր Անդրեևիչ, ծեր շարքային լաբորանտ, ինստիտուտի կուսակցական հանձնաժողովի անդամ
- Միխայիլ Դուբրավա – Սերգեյ Պետրովսկի, ինստիտուտի կուսակցական կոմիտեի և գիտական խորհրդի հանձնաժողովի անդամ
- Պյոտր Լոբանով – Կուզմա Անդրեևիչ Պոլոսուխին, թռչնաբուծական ֆերմեր «Вперед» կոլտնտեսությունից
- Վլադիմիր Մարև – Նովիկով, ինստիտուտի գիտական խորհրդի հանձնաժողովի անդամ
- Գերման Խովանով
- Վլադիմիր Կազարինով – գիտնական Մոսկվայից (լուսագրերում նշված չէ)
Ֆիլմը վերամոնտաժվել է «Մոսֆիլմ» ստուդիայում 1966 թվականին, ենթարկվել է գրաքննության։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրիդրիխ Էրմլեր – Ստալինյան III աստիճանի մրցանակ (1951)
- Արկադի Կոլցատի – Ստալինյան III աստիճանի մրցանակ (1951)
- Բորիս Բաբոչկին – Ստալինյան III աստիճանի մրցանակ (1951)
- Վիկտոր Խոխրյակով – Ստալինյան III աստիճանի մրցանակ (1951)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մեծ ուժը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Մեծ ուժը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гринберг И. Великая сила // Искусство кино. — 1950. — № 6. — С. 41—44.