Մեծ կամուրջ (Բանանց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ կամուրջ
Երկիր Ադրբեջան
ՏեղանքԲանանց
Տեսակկամուրջ
Քարտեզ
Քարտեզ

Մեծ կամուրջ նաև Հին կամուրջ, ենթադրաբար 17-րդ դարում կառուցված կամուրջ Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառի Բանանց գյուղի հարավարևելյան եզրին՝ Արթինաջուր գետի վրա։ Գյուղը ներկայումս գտնվում է Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը ծովի մակարդակից բարձր է 916 մ։ Այն միաթռիչք կառույց է։ Կամուրջը հիմնականում շարված է անմշակ քարով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն թաղակիր կամարի անկյունաքարերը։ Կամրջի մեջ՝ երկու կողմերում առկա են մեկական թաղակապ սենյակները, որոնք ծառայել են իբրև պահակատուն, հյուրատուն կամ մաքսատուն։

Կամրջի թռիչքը 9,25 մ է, իսկ անցուղու լայնությունը՝ 4,90 մ։ Ենթադրաբար կառուցվել է 17-րդ դարում, որին բնորոշ են կամրջի շինարվեստն ու կառուցողական առանձնահատկությունները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բանանցի Մեծ (Հին) կամուրջ-ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ». ՀՃՈՒ. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.