Մեծ Պորտուգալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրոշ, որն առաջարկվում է Մեծ Պորտուգալիայի կողմնակիցների կողմից:
Մեծ Պորտուգալիայի առաջարկվող տարածքը:

Մեծ Պորտուգալիա (պորտ.՝ Portugaliza), իրրեդենտիստական քաղաքական հայեցակարգ, որն առաջարկվում է որոշ պորտուգալացի ազգայնականների կողմից և ենթադրում է պատմամշակութային առումով մոտ գտնվող տարածքների միավորումը Պորտուգալիային, սակայն այդ տարածքները պետք է գտնվեն երկրի սահմաններից դուրս։ Օրինակ՝ Գալիսիան, ինչպես նաև Օլիվենսներն և Իսպանիայի, Պորտուգալիայի սահմանային մի շարք գյուղեր, որոնց բնակիչները խոսում են տարբեր գալիսիական-պորտուգալական բարբառներով, ինչպիսիք է Ֆալա Դե Շալիման[1][2][3]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիան երկար և ամուր պատմամշակութային կապեր ունի Գալիսիայի հետ։ Դա պայմանավորված է նրանով, որ 1143 թվականին անկախացած Պորտուգալիայի վարչաշրջանը նախկինում Գալիսիայի Թագավորության կազմում էր։

Պորտուգալիան դարձավ անկախ թագավորություն, իսկ ժամանակի ընթացքում դարձել է գաղութային կայսրություններ, մինչդեռ Գալիսիան կորցրեց ինքնիշխանությունը և մտավ Իսպանիայի կազմի մեջ, որի մի մասը մինչ օրս ունի ինքնավար համայնքի կարգավիճակ։

Այնուամենայնիվ, չնայած գրեթե հազարամյա առանձին գոյությանը, Պորտուգալիայի և Գալիսիայի բնակչությունը պահպանում է ընդհանուր մշակութային ինքնությունը։ Կարևոր է նշել, որ պորտուգալերեն և գալիսերեն լեզուները շատ նման են, գալիսերեն-պորտուգալերեն ընդհանուր ծագում ունեն և բաժանվել են միայն XV դարում[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]