Մեծ մողոլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեծ Մողոլներից)
Բաբուր արքան պառկած է պարտեզում

Մեծ մողոլներ, Հնդկաստանի տիրակալների դինաստիա 1526–1858 թվականներին։ Օգտվելով Հյուսիսային Հնդկաստանի քաղաքական անկայուն վիճակից՝ Քաբուլի կառավարիչ Բաբուրը ներխուժեց Հյուսիսային Հնդկաստան և հիմնեց Մեծ մողոլների կայսրությունը։ «Մողոլներ» անվանումն առաջացել է Հյուսիսային Հնդկաստանի և Միջին Ասիայի մուսուլմաններին հնդիկների տված «մուղալ» անունից։ «Մեծ մողոլներ» անվանել են 17–րդ դարի եվրոպացի ճանապարհորդները։ 17-րդ դարում Մեծ մողոլների պետությունն իր մեջ ընդգրկել է ամբողջ Հնդկաստանը (բացի ծայր հարավից), այժմյան Աֆղանստանի տարածքի արևելյան մասը, Փենջաբը։ Հզորության գագաթնակետին է հասել Շահ Ջահանի օրոք։ Աուրենգզեբի մահից (1707) հետո սկսվել է երկպառակտչական պայքար, պետությունը տրոհվել է։ Թուլացել է Մեծ մողոլների ազդեցությունը ենթակա մարզերում։ 18-րդ դարի կեսին Մեծ մողոլները փաստորեն տիրել են միայն Դելիին և նրա շրջակայքը։ 18-րդ դարի վերջին Մեծ մողոլները դարձել են Հյուսիսային Հնդկաստանի խոշոր ֆեոդալների դրածոները։ 1803 թվականին Բրիտանական արևելահնդկական ընկերությունը զավթել է Դելին։ Մեծ մողոլները ձևականորեն համարվել են Հնդկաստանի կառավարիչներ մինչև 1858 թվականը, երբ անգլիական գաղութային իշխանությունները վերացրին դինաստիան։

Մեծ մողոլների դինաստիայի ներկայացուցիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքա Կառավարման տարեթիվ
Բաբուր (1526—1530)
Հումայուն (1530—1539, 1555—1556)
Աքբար (1556—1605)
Ջահանգիր (1605—1627)
Շահ Ջահան (1627—1658)
Աուրենգզեբ (1658—1707)
Բահադուր Շահ (1707—1712)
Ջահանդար Շահ (17121713)
Ֆառուկ Սիյար (1713—1719)
Մուհամմեդ Շահ (1719—1748)
Ահմեդ Շահ (1748—1754)
Ալամգիր II (1754—1759)
Շահ Ալամ II (1759—1806)
Աքբար II (1806-1837)
Բահադուր Շահ II (1837-1858)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ մողոլներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 437