Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուր, (փետրվարի 14, 1483դեկտեմբերի 26, 1530), ուզբեկական և հնդկական պետական գործիչ, զորավար, գրող։ 12 տարեկան հասակում հորից ժառանգել է Ֆերգանայի գահը։ 1504 թվականին նվաճել է Քաբուլը։ 1519 թվականին արշավանք է կատարել դեպի Հնդկաստան, 1525 թվականին՝ Դեհլի։ Հնդկաստանում Մեծ մողոլների պետության հիմնադիրն է (1526)։ Իր արշավանքի պատմությունն է տվել «Բաբուր-նամե» ինքնակենսագրական երկում, ուր պատկերել է նաև ավատական ավագանու բարքերը, դարաշրջանի սովորույթները։ Թողել է նաև քնարական բանաստեղծությունների մի ժողովածու («Դիվան»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png