Մելիք Բայանդուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիք Բայանդուր
Տփղիսի մելիք
1650 - ?
Նախորդող Մելիք Էնալ
Հաջորդող Մելիք Էնալ
 
Գործունեություն՝ Պետական
Ազգություն Հայ
Վախճանի վայր հավանաբար Տփղիս
Թաղված Խոջիվանք
Դինաստիա հավանաբար Բեհբությաններ

Մելիք Բայանդուր (ծննդ թվ անհայտ - մահվ. թվ. անհայտ, հավանաբար Տփղիս), հայազգի պետական գործիչ, մելիք, Տփղիսի քաղաքապետ[1]։

Մելիք Բայանդուրի մասին քիչ կենսագրական տվյալներ են հայտնի։ Զաքարիա Քանաքեռցու մի վկայության համաձայն 1650 թվականից նա Տփղիսի մելիքն էր։ Քաղաքապետ է նշանակվել պարսից Շահ-Աբաս Փոքրի (1642-1666) կողմից[1][2]։

Չնայած չկան վկայություններ, որ Բայանդուրը Բեհբուդյան տոհմի ներկայացուցիչ էր, այնուամենայնիվ, քանի որ նրա հաջորդները Բեհբուդյան իշխանական տան ներկայացուցիչներ էին, ուսումնասիրողները ենթադրել են, որ նա ևս Բեհբությանների տոհմից է[1]։

Ամենայն հավանականությամբ Մելիք Բայանդուրը թաղված է եղել Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Գերեզմանը ոչնչացվել է[1][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  2. Զաքարեայ սարկավագի Պատմագրութիւն, Վաղարշապատ, 1870, էջ 98։
  3. «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:(չաշխատող հղում)