Մեթոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՄԵԹՈԼ, մեթիլամինաֆենոլի սուլֆատ, օրգանական նյութ։ Անգույն ասեղնաձև բյուրեղներ են, հալվում են 250°С (քայքայվելով)։ Սովորական օրգանական լուծիչներում (եթեր, քլորոֆորմ, բենզոլ) չի լուծվում։ 100 գ ջրում լուծվում է 5 գ մեթոլ (25°C)։ Օգտագործվում է որպես լուսանկարչական հայտածիչ նյութ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png