Մեթիլենային կապույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթիլենային կապույտ

Մեթիլենային կապույտ, մեթիլենային երկնագույն, քինոնիմինային (թիագինային) ներկանյութ։ Լույսի նկատմամբ կայուն է։ Բյուրեղները մուգ կանաչ գույնի են, լավ լուծվում են ջրում, սպիրտում։ Ջրային լուծույթը կապույտ է։ Օգտագործվում է թուղթը, բամբակը, մետաքսը ներկելու, մատիտների, պոլիգրաֆիական ներկերի պատրաստման համար, վերլուծական քիմիայում, բժշկության մեջ՝ որպես հականեխիչ (այրվածքների դեպքում), հյուսվածքների մանրադիտակային ուսումնասիրություններում, որոշ թույների (օրինակ՝ կապտաթթվի) վնասազերծման և այլ դեպքերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 379