Մեզոմերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեզոմերիա, (< մեզո․․․ և հուն․ |μέρος — մաս), մեզոմերային էֆեկտ, զուգորդում, ռեզոնանս զուգորդված համակարգեր ու մոլեկուլներում քիմիական կապերի և ատոմների լիցքերի մասնակի ապատեղայնացման երևույթը։ Մեզոմերիան տեղի ունի հիմնականում զուգորդված կրկնակի կապեր և չօգտագործված էլեկտրոնային զույգեր պարունակող մոլեկուլներում և արտահայտում է մոլեկուլի իրական վիճակը։ Այդ մոլեկուլների համար քիմիական կառուցվածքի դասական տեսությունը հնարավոր է համարում երկու կամ ավելի համարժեք կառուցվածք։ Իրականում մոլեկուլը այդ կառուցվածքների ռեզոնանսային հիբրիդն է։ Ըստ դասական պատկերացման՝ կարբօքսիլատ իոնում թթվածնի ատոմներից մեկը ածխածնի ատոմի հետ կապված է կրկնակի կապով և լիցք չունի, իսկ մյուսը՝ պարզ կապով և կրում է իոնի ողջ լիցքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png