Մա Լին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մա Լին
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1980(1980-02-19) (44 տարեկան)
ԾննդավայրՇենյան, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտությունսեղանի թենիսիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Ma Lin (table tennis player) Վիքիպահեստում

Մա Լին (չինարեն՝ 马琳, փետրվարի 19, 1980(1980-02-19), Շենյան, Չինաստան), սեղանի թենիսի չինացի խաղացող, օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր։ Պատմության մեջ ամենատիտղոսակիր թենիսիստներից մեկն է։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մա Լինը սկսել է սեղանի թենիսով զբաղվել 6 տարեկանից, 1992 թվականին ներգրավվել է տեղական թիմի կազմում, 1994 թվականին՝ 14 տարեկանում, ընգրկվել է Չինաստանի հավաքականում։ 1999 թվականին դարձել է աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր։ 2000 թվականին Մա Լինը նվաճել է աշխարհի գավաթը։ 2004 թվականին զույգային խաղաձևով դարձել է օլիմպիական չեմպիոն, իսկ 2008 թվականին նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ՝ ամենավարկանշային մենախաղում։

Մա Լինը իր կարիերայի ընթացքում նվաճել է բարձրագույն բազմաթիվ մրցանակներ, բայց ոչ մի անգամ մենախաղերում չի կարողացել դառնալ աշխարհի չեմպիոն։ Մա Լինը մեդալ է նվաճել աշխարհի տասնչորս առաջնություններում, մենախաղերում երեք անգամ եղել է արծաթե մրցանակակիր և երկու անգամ բրոնզե մեդալակիր։

2012/2013 մրցաշրջանում հանդես է եկել «УГМК Верхняя Пышма» ռուսական ակումբում[1]։

Խաղի ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մա Լինը գրոհող ոճի խաղացող է, մականը ասիական ձևով է պահում։ Աշխարհում բարձրագույն մակարդակի խաղացողներից մեկն է, որն սկսել է օգտագործել մականի հետևի կողմը՝ ասիական բռնելաձևով՝ թոփ սպինի ուժեղ բեքհենդի հարվածի համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ма Лин подписал контракт с российским клубом настольного тенниса — УГМК(չաշխատող հղում)
  2. «Reverse penhold backhand | TableTennisCoaching.com». www.tabletenniscoaching.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մա Լին» հոդվածին։