Մարս-2ՄՎ-4 համար 1
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
Այլ нանվանումներ | Марс 1962А և Sputnik 22 |
COSPAR ID | 1962-057A |
SCN | 00443 |
Գործարկման ամսաթիվ | 1962 հոկտեմբերի 24, 17:55:05 UTC |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա |
Ուղեծրից դուրս գալու ժամկետ | փետրվարի 26, 1963 |
Զանգված | 893,5 կգ |
Մարս-2ՄՎ-4 համար 1 (ռուս.՝ Марс 2МВ-4 № 1, կամ՝ Марс 1962А, Sputnik 22), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի հետազոտություններ իրականացնելու համար[1][2]։ Խորհրդային Միության Մարս ծրագրի շրջանակներում արձակված երրորդ կայանը։ Կայանը կառուցվել է 2ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա։ Կրող հրթիռի հետ կապված խնդրի պատճառով այն կործանվեց Երկրի ցածր ուղեծրում[3]։ Դա առաջինն էր երկու արձակված Մարս 2ՄՎ-4 կայաններից, մյուսը՝ Մարս-1 կայանն էր, որը արձակվեց ութ օր անց[4]։
Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայանի արձակումը իրականացվել Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ։ Կայանը արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից 1962 թվականի հոկտեմբերի 24-ին ժամը 17:55:04-ին, արձակման համար օգտագործվեց Մոլնիա կրող հրթիռ[5]։ Հրթիռի ստորին աստիճանները գործեցին ինչպես նախատեսված էր, դուրս բվերելով կայանը և արագացուցիչ բլոկը Երկրի ցածր ուղեծիր։ Երբ արագացուցիչ բլոկը գործարկվեց, տուրբոպոմպից արտահոսած քսանյութը բռնկվեց և հրթիռի հիմնական շարժիչը պայթեց[4][6]։ Կայանի և արագացուցիչ բլոկի ընդհանուր առմամբ 22 բեկորներ են գրանցվել, որոնք այրվել են մթնոլորտում 1962 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև 1963 թվականի փետրվարի 26-ը[7]։
Ալյասկայում տեղակայված Միացյալ Նահանգների բալիստիկ հրթիռների վաղ նախազգուշացման համակարգի կայանը նույնացրել է կայանի մթնոլորտ մտնող բեկորները որպես միջուկային մարտագլխիկներ, քանի որ արձակումը տեղի է ունեցել Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ[8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Zak, Anatoly. «Russia's unmanned missions to Mars». RussianSpaecWeb. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Wade, Mark. «Mars 2MV-4». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Wade, Mark. «Mars». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 4,0 4,1 Krebs, Gunter. «Mars 1 (2MV-4 #1, 2)». Gunter's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Wade, Mark. «Soyuz». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ McDowell, Jonathan. «Satellite Catalog». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Mihos, Chris (2006 թ․ հունվարի 11). «Soviet Craft – Mars». Case Western Reserve University. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
|