Մարմնի ծավալի ինդեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
8 կանայք նույն մարմնի զանգվածի ինդեքսով (30), բայց քաշի տարբեր բաշխումներով, այսինքն՝ տարբեր մարմնի ծավալի ինդեքսով

:

A դիմացից և կողքից երևում են տղամարդու ճարպային շերտի առկայությունը որովայնի շրջանում
Մարդու մարմնի զանգվածի ինդեքսը 53 է, քաշ 182 կգ, հասակ 185 սմ

Մարմնի ծավալի ինդեքս (անգլ.՝ Body Volume Index, ՄԾԻ), ճարպակալման չափման մեթոդ, որն առաջարկվել է 2000 թվականին անգլիական Select Research անգլ.՝ (Բիրմինգհեմ) ընկերության կողմից՝ որպես մարմնի զանգվածի ինդեքսի այլընտրանք, որը չէր տրամադրում կոնկրետ մարդու ճարպակալման ռիսկերի մասին ճշգրիտ տեղեկատվություն և հաշվի չէր առնում մարմնի զանգվածի բաշխումը (ոսկրերի կամ մկանների առավել կամ պակաս քանակությունը)։ Մարմնի ծավալի ինդեքսի հաշվարկման բանաձևն է․ :

Այսպիսին է հաշվիչ աղյուսակը՝

ՄԾԻ նկարագրություն[1]
< 18.5 թերի քաշ
18.5–24.9 նորմալ քաշ
25.0–29.9 հավելյալ քաշ
30.0–34.9 1-ին կարգի գիրություն
35.0–39.9 2-րդ կարգի գիրություն
≥ 40.0 3-րդ կարգի գիրություն

Ներկայումս այս մեթոդը Body Benchmark Study երկամյա նախագծի շրջանակում փորձարկում է անցել ԱՄՆ-ում և Եվրոպայում[2][3][4]. Մեթոդի հիմքում եռաչափ սքաների կիրառումն է[3][5]։ ՄԾԻ-ի ծրագրային ապահովումը թույլ է տալիս մարդու մարմնի 3D մոդելավորման և մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) համեմատությամբ, հաշվարկել ճարպի, մասնավորապես որովայնի շրջանում կուտակված ճարպի բաշխումը։ Որովայնային ճարպը մետաբոլիկ համախտանիշով բարձր մակարդակի ռիսկի գործոն է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի համար։ Այս կազմակերպությունը ունի նաև հավելված [1] Արխիվացված 2020-01-25 Wayback Machine iPhone-ների համար, որը 2 լուսանկարների (դիմացից և կողքից) համադրման արդյունքում մոտավորապես հաշվարկում է ՄԾԻ-ը՝ առանց լաբորատոր հետազոտությունների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BMI classification». World Health Organization. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  2. «Official launch of BVI» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. 3,0 3,1 «Body Volume Index» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. Barnes, R. Rahim, A. — v. 4«The Body Volume Index: New Imaging Technology for Body measurement» (անգլերեն). Hospital Imaging & Radiology Europe Autumn 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. «Создан трехмерный сканер, позволяющий увидеть жировые отложения в разных частях тела» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.