Մարմնի առաջնային խոռոչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարմնի առաջնային խոռոչ, որոշ բազմաբջիջ կենդանիների մարմնի պատի և աղիքների միջև եղած տարածություն, որտեղ տեղավորվում են ներքին օրգանները։ Լավ զարգացած է միայն առաջնախոռոչավոր որդերի մոտ և բնորոշվում է սեփական բջջապատի բացակայությամբ։ Փափկամարմինների մարմնի առաջնային խոռոչը ծոցերի և խորշիկների համակարգ է, իսկ բարձրակարգ կենդանիների մոտ այն փոխարինվել է մարմնի երկրորդային խոռոչով (ցելոմ)։

Հոդվածոտանիների մարմնի առաջնային խոռոչը սաղմնային զարգացման ընթացքում միաձուլվում է ցելոմի հետ և առաջացնում մարմնի խառը խոռոչ (միքսոցել)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 330