Մարկ Բրիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Բրիջ
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 7, 1985(1985-11-07)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Սիդնեյ, Ավստրալիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Մարկ Ռոբերտ Բրիջ (անգլ.՝ Mark Robert Bridge, նոյեմբերի 7, 1985(1985-11-07)[1][2], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, «Մաունթիս Ուոնդերերես» ֆուտբոլային ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Ավստրալիայի հավաքականի կազմում։ Օլիմպիական խաղեր 2008-ի մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիջը կարիերան սկսել է «Պարամատա Փաուեր» ակումբում։ 2005 թվականին նա տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ Ջետս» և օգնել թիմին հաղթել Ավստրալիայի ֆուտբոլի առաջնության 2007/2008 մրցաշրջանում։ 2008 թվականին Մարկը տեղափոխվել է «Սիդնեյ»։ Նոր թիմում իր առաջին գոլը խփել է «Պերտ Գլորի»-ի դեմ խաղում։ 2009 թվականի սկզբին Բրիջը կարճաժամկետ վարձակալության իրավունքով տեղափոխվել է չինական «Տյանցզին Տեդա»։ Մարտի 28-ին «Հանչժոու Գրինտաուն»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Չինաստանի առաջնությունում[3]։ Վարձակալությունից վերադառնալուց հետո Մարկը օգնել է «Սիդնեյ»-ին հաղթել Ավստրալիայի առաջնությունում։

Բրիջը 2012 թվականին տեղափոխվել է «Վեստերն Սիդնեյ Վոնդերերս»։ Հոկտեմբերի 6-ին «Սենտրալ Կոստ Մարինես»-ի դեմ խաղում նա նորամուտն է նշել նոր ակումբում[4]։ Հոկտեմբերի 27-ին «Բրիսբեն Ռոար»-ի դեմ խաղում Մարկը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[5]։ Դեկտեմբերի 21-ին «Ադելաիդա Յունայթեդ»-ի դեմ խաղում հեթ-տրիկ է արել[6]։ Բրիջը երրորդ անգամ դարձել է Ավստրալիայի չեմպիոն։ 2014 թվականին Մարկը երկու գոլ է խփել չինական «Գույչժոու Ժենհե»[7] և «Ուլսան Հյոնդե»[8] ակումբների դեմ խաղում։ Նույն թվականին Մարկը մասնակցել է Աշխարհի թիմային առաջնությունում։

2016 թվականի մայիսի 27-ին Բրիջը տեղափոխվել է Թաիլանդի «Չիանգրայ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբ[9]։

2017 թվականի հուլիսին Բրիջը վերադարձել է «Վեստերն Սիդնեյ Վոնդերերս»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Ավստրալիայի օլիմպիական հավաքականի կազմում Բրիջը մասնակցել է Պեկինում Օլիմպիական խաղերին։ Մրցաշրջանում խաղացել է Կոտ դ'Իվուարի[11], Սերբիայի[12] և Արգենտինայի[13] թիմերի դեմ խմբային խաղում։

2008 թվականի մարտի 22-ին Սինգապուրի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Մարկը նորամուտ է ունեցել Ավստրալիայի հավաքականի կազմում[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ավստրալիա Նյուքասլ Յունայթեդ Ջետս

  • Ավստրալիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2007/2008

Ավստրալիա Սիդնեյ ՖԱ

  • Ավստրալիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2009/2010

Ավստրալիա Վեյսթերն Սիդնեյ Վոնդերերս

  • ԱՖԿ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Ханчжоу Гринтаун VS. Тяньцзинь Тэда 0:2» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ մարտի 28.
  4. «Уэстерн Сидней Уондерерс VS. Сентрал Кост Маринерс 0:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 6.
  5. «Брисбен Роар VS. Уэстерн Сидней Уондерерс 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 27.
  6. «Уэстерн Сидней Уондерерс VS. Аделаида Юнайтед 6:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ դեկտեմբերի 21.
  7. «Гуйчжоу Жэньхэ VS. Уэстерн Сидней Уондерерс 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 12.
  8. «Ульсан Хёндэ VS. Уэстерн Сидней Уондерерс 0:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ ապրիլի 15.
  9. Paul Murphy (2016 թ․ մայիսի 27). «Ex-Socceroo Mark Bridge signs with Chiang Rai United in Thai League». ESPN (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  10. «Western Sydney Wanderers re-sign Mark Bridge to two-year deal». ESPN (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  11. «Кот-д'Ивуар (до 23) VS. Австралия (до 23) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ օգոստոսի 13.
  12. «Австралия (до 23) VS. Сербия (до 23) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ օգոստոսի 7.
  13. «Аргентина (до 23) VS. Австралия (до 23) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ օգոստոսի 10.
  14. «Сингапур VS. Австралия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ մարտի 22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Բրիջ» հոդվածին։