Մասնակից:Voskanyan/Վոլոդյա Ամիրջանյան
Վոլոդյա Լևոնի Ամիրջանյան | |
---|---|
9 օգոստոսի, 1950 - 4 հուլիսի, 1993 | |
Ծննդավայր | Տումի, Հադրութի շրջան |
Մահվան վայր | Հադրութի շրջան |
Վոլոդյա Ամիրջանյան (9 օգոստոսի, 1950, Տումի, Հադրութի շրջան - 4 հուլիսի, 1993, Հադրութի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոլոդյա Ամիրջանյանը ծնվել է 1950 թ. օգոստոսի 9-ին Հադրութի շրջանի Տումի գյուղում։ 1967-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1969-71 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ավարտել է Ստեփանակերտի ավտոդպրոցը, աշխատել գյուղի կոլտնտեսությունում որպես ավտովարորդ։ Ծառայել է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերում, մասնակցել է մի շարք մարտերի։ Զոհվել է 1993 թ. հուլիսի 4-ին՝ մարտական գործողություններից մեկի ժամանակ, Հադրութի շրջանում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Տումիի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վոլոդյա Ամիրջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Օգոստոսի 9 ծնունդներ
Կատեգորիա:1950 ծնունդներ
Կատեգորիա:Հուլիսի 4 մահեր
Կատեգորիա:1993 մահեր
Կատեգորիա:Տումի գյուղում ծնվածներ