Մասնակից:Voskanyan/Մաքսիմ Այվազյան
Մաքսիմ Բագրատի Այվազյան | |
---|---|
22 մարտի, 1955 - 13 սեպտեմբերի, 1993 | |
Ծննդավայր | Հադրութ |
Մահվան վայր | Երևան |
Կոչում | ավագ սերժանտ |
Մաքսիմ Այվազյան (22 մարտի, 1955, Հադրութ - 13 սեպտեմբերի, 1993, Երևան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքսիմ Այվազյանը ծնվել է 1955 թ. մարտի 22-ին Հադրութ ավանում։ Ավարտել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1973-75 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է սովխոզում։ Մասնագիտությամբ իրավաբան էր։ Աշխատել է Ներքին գործերի բաժանմունքում, ուներ ավագ սերժանտի կոչում։ Մասնակցել է Տողի և Այգեստանի ազատագրական մարտերին։ 1993 թ. օգոստոսի 11-ին ծանր վիրավորվել է և սեպտեմբերի 13-ին մահացել Երևանի հոսպիտալում։ Ամուսնացած էր, ունի երեք դուստր։ Հանգչում է Հադրութի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մաքսիմ Այվազյան Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-02-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Մարտի 22 ծնունդներ
Կատեգորիա:1955 ծնունդներ
Կատեգորիա:Սեպտեմբերի 13 մահեր
Կատեգորիա:1993 մահեր
Կատեգորիա:Հադրութ քաղաքում ծնվածներ