Մասնակից:Voskanyan/Թևոս Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թևոս Իսմայիլի Առստամյան
8 մարտի, 1972 - 21 մարտի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Քերթ, Մարտունու շրջան
Մահվան վայրԼՂՀ Արցախ

Թևոս Առստամյան (8 մարտի, 1972 - 21 մարտի, 1993, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևոս Առստամյանը ծնվել է 1972 թ. մարտի 8-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո մասնակցել է Արցախյան պայքարին, Ամարասի ձորակի, ինչպես նաև Մարտունու և Մարտակերտի շրջանների պաշտպանության համար մղված մարտերին։ Զոհվել է 1993 թ. մարտի 21-ին «Պուշկին-յալ» բարձունքի համար մղված մարտրում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Քերթ գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թևոս Առստամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Մարտի 8 ծնունդներ Կատեգորիա:1972 ծնունդներ Կատեգորիա:Մարտի 21 մահեր Կատեգորիա:1993 մահեր Կատեգորիա:Քերթ գյուղում ծնվածներ