Մասնակից:Voskanyan/Ալյոշա Առուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Voskanyan/Ալյոշա Առուշանյան

Ալյոշա Առուշանյան (25 հոկտեմբերի, 1946, Քարին տակ, Շուշիի շրջան - 8 հունվարի, 1992, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոշա Առուշանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 25-ին Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Կալուգա քաղաքում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում՝ որպես վարորդ։ Զոհվել է 1992 թ. հունվարի 8-ին իր մեքենայով 15 ընկերների կյանքը փրկելիս։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Հոկտեմբերի 25 ծնունդներ Կատեգորիա:1946 ծնունդներ Կատեգորիա:Հունվարի 8 մահեր Կատեգորիա:1992 մահեր Կատեգորիա:Քարին տակ գյուղում ծնվածներ