Մասնակից:VdmBrmyn/Շիկակարմիր մազեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիկակարմիր մազերով կին
Շիկակարմիր մազերով տղամարդ
Ույղուրական աղջիկ մուգ֊շիկակարմիր գույնի մազերով

Շիկակարմիր մազերը (բնական) բնակչության մեջ նկատվում են միայն 1-2 %֊ի մոտ։ Մազերի այդ գույնը ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնք ապրում են Եվրոպայի հյուսիսում կամ արևմուտքում։

Կարմրահեր մազերի գույնը տարբերում են բորդոյից և այրված նարնջագույնից մինչև պղնձի պայծառ երանգները։ Կարմրահեր հասկացությունը (անգլ.՝ redhead) հայտնի է դարձել արևմտյան երկրներում 1510 թվականներից[1]։ Կարմրահերները սովորաբար ունեն բաց մաշկի և բաց աչքերի (մոխրագույն, կապույտ, երկնագույն, կանաչ, երբեմն նաև շագանակագույն) գույն, ինչպես նաև ունեն պեպեններ, և զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ[2]։

Կարմիր գույնի մազերը հանդիպում են բավականին հազվադեպ, ինչը հնարավոր է դարձնում անց կացնել այնպիսի իրադարձությունների, ինչպիսին են «Համաշխարհային կարմրահերների հանդիպում»։ 2009 թվականին կայացել է այդպիսի հանդիպում նիդերլանդական Բրեդա քաղաքում։ Կազմակերպիչները սպասել են մոտ 36 պետություններից 4000 մասնակից[3]։

Մի մասը համարում է, որ շիկահեր ազգը ուդմուրտներն են[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «redhead, n. and adj.». OED Online. Oxford University Press. June 2011.
  2. Valverde P, Healy E, Jackson I, Rees JL, Thody AJ (1995). «Variants of the melanocyte-stimulating hormone receptor gene are associated with red hair and fair skin in humans». Nature Genetics 11 (3): 328-30. doi:10.1038/ng1195-328. PMID 7581459.
  3. Das Welttreffen der feuerroten Köpfe 5 сентября 2009(գերմ.)
  4. «Удмурты: самые неожиданные факты». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2018-09-05-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]