Jump to content

Մասնակից:Susanna Nahapetyan/Դաստակերտ (ագարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դաստակերտ (ագարակ), մասնատիրական տնտեսություն հին և միջնադարյան Հայաստանում։ Սկզբնապես ունեցել է ձեռքով ստեղծված՝ ձեռակերտ իմաստը։ Դաստակերտ են կոչվել թագավորների կամ իշխանների հիմնած քաղաքները, գյուղերը, ավանները, այգիները և այլն։ Դաստակերտները որպես տնտեսական միավոր պատկանել են թագավորներին, նախարարներին, ազատներին, քաղաքներին, գյուղերին, բերդերին, տաճարներին և այլն։ Հայ մատենագրության մեջ դաստակերտ բառը երբեմն օգտագործվել է նաև փոխաբերական իմաստով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական դաստակերտների միջին մասում բնակվել են մշակները, որոնք ունեցել են իրենց հողաբաժինը։ Նրանց բնակավայր իրենց երի շուրջը եղել են պարտեզներ, այգիներ, վարելահողեր։ Դաստակերտի բարձրադիր մասում է կառուցվել թագավորի կամ նախարարի ապարանքը։ Դաստակերտները ըստ տարածքի ունեցել են տարբեր տնտեսական նշանակություն։ Մի դաստակերտում կարող էր գերակշռել հացաբույսերի մշակությունը, մյուսում՝ այգեգործությունը, անասնապահությունը, և այլն։ Անցյալում տարբերվել են իշխանական-կալվածատիրական և գյուղացիական դաստակերտներ։ Բազմաթիվ ավերակներ ցույց են տալիս, որ դրանք եղել են ամրափակ դղյակներ։ Դղյակն իր բարեկարգ շրջապատով նույնպես կոչվել է դաստակերտ։ Գյուղացիների դաստակերտները սակավաթիվ են եղել, քանի որ հայկական գյուղերը, մանավանդ լեռնայինները, չափազանց խիտ են կառուցապատվել։ Դաստակերտի համակառույցը ցանկապատվել է։ Համակառույցի մեջ մտել են ինչպես ժբնակելի, այնպես էլ տնտեսական շինությունները։ Դաստակերտները գյուղերում տարածվել են հատկապես 19-20-րդ դարերում և ունեցել տեղանքին համապատասխան դասավորություն։ Բարեկարգ, ինքնատիպ ու հարուստ ճարտարապետությամբ դաստակերտներով աչքի է ընկել հատկապես Գորիսը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հտ,3, 1975

Կատեգորիա:Հողատիրության ձևեր