Մասնակից:Son Melkumyan/Ավազարկղգրենադայիթանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Son Melkumyan/Ավազարկղգրենադայիթանգարան

Գրենադայի ազգային թանգարան, թանգարան Սենտ Ջորջես քաղաքում։ Այն տեղակայված է մի քանի շինություններից կազմված համալիրում, կառույցներից ամենահինը 1704 թվականից սկսած օգտագործվել է որպես ֆրանսիական զորանոց։ Համալիրի մի մասը օգտագործվել է կից գտնվող բանտի կողմից մինչև 1850-ական թվականները, երբ տարածքը վաճառվեց և տեղում կառուցվեց հյուրանոց[1]։ Հյուրանոցը գործեց մինչև 1960-ականների սկիզբ, որից հետո 1976 թվականին Գրենադայի վարչապետ Գեյրիի կառավարությունը համալիրի մի հատվածը նվիրաբերեց հնագիտության և պատմության թանգարան հիմնադրելու համար։ Թանգարանում ներկայացված են Ամերիկայի հնդկացիների պատմությունը, մինչգաղութային շրջանը, եվրոպական հարձակումները, աֆրիկյան ստրկատիրությունը, գաղութային շրջանի ցուցանմուշներ, այդ թվում՝ մի շարք առարկաներ և վաննա, որը հավանաբար պատկանել է Նապոլեոնի առաջին Ժոզեֆին դը Բոհարնեին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրենադայի ազգային թանգարանը տեղակայված է Յանգ և Մոնքթոն փողոցների խաչմերուկում գտնվող կառույցում։ 1704 թվականին այն օգտագործվել է որպես ֆրանսիական զորանոց, այնուհետև դարձել է կղզու առաջին հյուրանոցը[2][3]։ Տարբեր ձեռնարկատերերի պատկանող երկու այլ հյուրանոցներ վերածվում են Սենտ Ջորջեսում աշխատող առևտրականների պահեստների։ Թանգարանը հիմնադրվել է 1976 թվականին անհատների օժանդակությամբ, ովքեր կազմում են երկրի պատմական համայնքը[4]։ Համարվում է հնագիտության և պատմության թանգարան[5]։ Հանրապետության բանկի ներդրումների հաշվին նախատեսվում է զարգացնել և ընդլայնել հնդկացիների մշակույթին և պատմությանը, նաև եվրոպական հարձակումներին առնչվող ցուցասրահները[6]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի սրահները ընդգրկում են «Ստրկություն», «Առաջին բնակիչներ», «Պլանտացիաների տնտեսություն», «Ձկնային հնագիտություն» և «Վաղ տրանսպորտային միջոցներ և տեխնոլոգիաներ» թեմաները։ Լայնորեն ներկայացված է Գրենադայի ազգային մշակույթը[2]։ Ցուցանմուշները ներառում են նաև Գրենադայի հնդկացի ժողովրդի՝ Սիբոնայների պատմությունը[7]։ Ներկայացված են փաստական ապացույցներ կապված հեղափոխական գործիչ Մորիս Բիշոփի սպանության և ԱՄՆ-ի կողմից Գրանադայի նկատմամբ ռազմական հարձակման հետ[3]։ Մշակութային ցուցանմուշների հետ մեկտեղ կան նաև 1980-ական թվականների քաղաքական իրադարձությունները նկարագրող նյութեր[8]։ Ներկայացված են կերամիկական առարկաներ, տեղի ֆաունայի նմուշներ, առաջին տելեգրաֆյան գիծը, որ դրվել է քաղաքում 1871 թվականին[2]։

Կրթական ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում իրականացվում է կրթական ծրագիր «Գրենադայի ազգային թանգարանի հրատարակչություն» անվանումով։ Ծրագրի շրջանակներում այցելուներին ներկայացվում է Կարիբյան կղզու պատմությունը, 1609 թվականին բրիտանական ներկայության և ֆրանսիական օկուպացիայի շրջանները[9]։ Թանգարանում պահվող զանազան հետազոտական գրքերը, քարտեզները հասանելի են ու ևս համարվում են կրթական ռեսուրսներ այցելուների համար[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About the Grenada National Museum». Grenada National Museum (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-05-15-ին.
  2. 2,0 2,1 2,2 Colón, Christina Paulette; Flippin, Alexis Lipsitz; Marino, John; Porter, Darwin; Prince, Danforth (2011-07-22). «Frommer's Caribbean» (անգլերեն). Wiley. Վերցված է 2023-05-15-ին.
  3. 3,0 3,1 «Grenada Island travel». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2023-05-15-ին.
  4. Crask, Paul (2012-07-20). «Grenada: Carriacou - Petite Martinique» (անգլերեն). Bradt Travel Guides. Վերցված է 2023-05-15-ին.
  5. «Grenada». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2023-05-15-ին. {{cite web}}: Text "Britannica" ignored (օգնություն); Text "History, Geography, & Points of Interest" ignored (օգնություն)
  6. «Grenada National Museum Receives Major Donation from Republic Bank». nowgrenada.com (բրիտանական անգլերեն). 2013-05-22. Վերցված է 2023-05-15-ին. {{cite web}}: Text "NOW Grenada" ignored (օգնություն)
  7. Huber, Joyce (2009). «Best Dives of Grenada, St. Vincent & the Grenadines» (անգլերեն). Hunter Publishing, Inc. Վերցված է 2023-05-15-ին.
  8. «Grenada - Explorations». www.geographia.com. Վերցված է 2023-05-15-ին.
  9. arcthemagazine.com http://arcthemagazine.com/arc/2013/07/grenada-national-museum-to-host-the-first-major-history-of-the-french-in-grenada/. Վերցված է 2023-05-15-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. «Grenada National Museum Teacher Kits». web.archive.org. 2014-10-27. Վերցված է 2023-05-15-ին.