Մասնակից:Sigma'am/Լիմպա
Լիմպա (շվեդ.՝ limpa — բոքոն), քաղցր տարեկանի հաց շվեդական խոհանոցում[1]։ Սա խմորիչով հաց է՝ համեմունքների և սերուցքային կարագի հավելումով, քաղցրացված շագանակագույն շաքարով և մելասայով։ Համեմվում է անիսոնով, քիմիոնով, սամիթի սերմերով, իսկ երբեմն՝ նարնջի կեղևով[2]։ Թխվում է Սուրբծննդյան տոնի առթիվ․ տիպիկ ուտեստ է շվեդական սուրբծննդյան սեղանի կամ յուլբուդի համար[3]։ Լիմպա հացը հրաշալի համակցվում է ջեմի, դոնդողի և սերուցքային պանրի հետ[4]։
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրգահյութը, շագանակագույն շաքարը, քիմիոնը և ջուրը հասցվում են թույլ եռման աստիճանի, այնուհետև ավելացվում են յուղը կամ սերուցքային կարագը և ցիտրուսային մրգերի կեղևը։ Երբ խառնուրդը սառչում է և դառնում համարյա գոլ, այն խառնում են ակտիվացված խմորիչի և աշորայի ալյուրի հետ[5]։ Երբ խմորը բարձրանում է, դարձյալ մի փոքր ալյուր են ավելացնում և սպասում, որ խմորը երկրորդ անգամ բարձրանա։ Այնուհետև հացի վերևի մասին հալեցրած յուղ են քսում ու թխում[6]։ Որոշ բաղադրատոմսերում մրգահյութի խառնուրդն ավելացնում են չոր բաղադրամասերին այն բանից հետո, երբ աշորայի ալյուրը եռջրով հունցում են[7]։
Բաղադրամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմականորեն այս հացի խմորը թթվեցնում էին ֆերմենտացված գարեջրային քաղցուի միջոցով, ուստի այն նաև անվանում են vörtlimpa («քաղցրահյութով բոքոն»)[8]։ Արդի բաղադրատոմսերում որպես բաղադրամաս երբեմն օգտագործվում է թունդ գարեջուրը[9]։
Բաղադրատոմսի տարբերակներում քիմիոնը փոխարինում են հիլով կամ չեն ավելացնում նարնջի կեղև․ ԱՄՆ-ում բաղադրատոմսի ամենատարածված տարբերակը ներառում է նարնջի կեղևն ու համեմունքներ[10]։
Աշորայի ալյուրին կարող է ավելացվել եգիպտացորենի, ամբողջահատիկ կամ ունիվերսալ ալյուր։ Նարնջի բույր ստանալու համար, բացի կեղևից, կարող է օգտագործվել նաև նարնջի կարագը[11]։ Կարող է ավելացվել նաև չամիչ կամ սալորաչիր, բայց սա շեղում է ավանդական տարբերակից[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Smith, Leslie. «Scandinavian Ideas for a South Dakota Christmas». South Dakota State University Extension Ciricular.
- ↑ «Pastries - From Bonkets to Babas...». Southtown Star. December 17, 1978. էջ 35.
- ↑ Peterson, Cecilia (December 22, 2014). «Hold the Lutfisk: A Swedish Christmas Smörgåsbord». Smithsonian Center for Folklife & Cultural Heritage.; Sullivan, Barbara (December 20, 1990). «Twas the night before...». Chicago Tribune.
- ↑ «Bake Old-Fashioned Memory». The Times. May 23, 1974. էջ 67.
- ↑ «Limpa Bread». The Dispatch. November 20, 1981. էջ 90.
- ↑ «Readers spotlight cakes, breads, and puddings». =The Pantagraph. April 24, 1991. էջ 20.
{{cite news}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Fixing limpa bread from a family recipe». The Baltimore Sun. January 2, 2008. էջ F4.
- ↑ «50 of the world's best breads». CNN. October 15, 2019.
- ↑ «Swedish Limpa Bread». The Spruce Eats. September 11, 2019.
- ↑ Ode, Kim (June 17, 2015). «Baking Central: Swedish limpa is a first step to summery sandwiches». StarTribune.
- ↑ «Swedish Limpa Bread». Taste of Home.
- ↑ Hansen, Barbara (January 18, 1973). «Interesting Variations to Breadmaker's Routines». Los Angeles Times. էջ 97.; Moore, Mary (July 17, 1953). «Fresh From the Kitchen: Swedish Limpa Bread Made with Rye Flour». The Windsor Star. էջ 28.