Մասնակից:Satenik-777/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2009 թվականին Մոնտանիեն հայտարարեց «քվանտային տպագրության»/քվանտային տելեպորտացիա[1][2]/ միջոցով «ԴՆԹ-ի վերարտադրման» մեխանիզմի բացահայտման մասին։ Գիտական հասարակությունը թերահավատորեն վերաբերվեց այդ հայտարարությանը և պահանջեցին իբրև ապացույց ներկայացնել հետազոտության բոլոր տվյալները, քանի որ հոդվածում՝ doi:10.1007/s12539-009-0036-7 այն նկարագրված է ընդհանուր գծերով։ Ստանալով բացասական պատասխան՝ որոշ գիտնականներ Մոնտենիեին մեղադրեցին շառլատանության մեջ[2]։

2010 թվականին Մոնտենիեն հայտարարեց, որ գտել է աուտիզմի առաջացման պատճառը։ Ըստ նրա՝ դա ջրի մոլեկուլի հիշողության մեջ պահպանված ճառագայթումն է, որ փոխանցվում է։ Այս բեկումնային գիտական հայտանգործության համար վերջինս դրամաշնորհի արժանացավ Կաղապար:Np4 (ARI)։ Նրա այս հայտարարությունն առաջացրել է մասնագետների վրդովմունքը։ Փորձագետները մտավախություն են հայտնել, որ Նոբելյան դափնեկրի բարձր կարգավիճակը կուրացնում է ներդրողներին, ինչը կհանգեցնի գիտության այլընտրանքային մեթոդների ուսումնասիրության համար միջոցների անիմաստ վատնելուն[3]։

2012 թվականի մայիսին Մոնտանիեն մասնակցել է հակապատվաստանյութերի համագումարին, որից հետո 35 Նոբելյան դափնեկիրներ դեմ են արտահայտվել Մոնտանիեի՝ Կամերունի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Աֆրիկյան կենտրոնի (անգլ.՝ Chantal Biya International Reference Centre) ղեկավարմանը, քանի որ վրդովված էին վերջինիս՝ հակապատվաստումային շարժումների և կեղծ գիտական գաղափարների աջակցությունից։ Մոնտանիեն կենտրոնի ղեկավարի պաշտոնը ստանձնեց 2012 թվականի մարտին և շուտով հետազոտական պլանին որպես «առանցքային նախագիծ» ավելացրեց էլեկտրամագնիսական ալիքներով ՄԻԱՎ-ի հայտնաբերման իր թեման՝ շրջանցելով կենտրոնի գիտական խորհուրդը, որը լուծարվեց վերակազմավորման ժամանակ և չվերաստեղծվեց[4]։ 2014 թվականին Մոնտանիեն կազմակերպել է ջրի հիշողության կողմնակիցների, հոմեոպաթների և այլ կեղծ գիտական հասկացությունների կողմնակիցների սեմինար ՅՈՒՆԵՍԿՕի շենքում, որտեղ գտնվում է ՁԻԱՀ-ի հետազոտությունների և պայքարի համաշխարհային հիմնադրամի (անգլ.՝ World Foundation for AIDS Research and Prevention) ղեկավարի գրասենյակը։ Ամերիկացի բլոգեր Էնդի Լյուիսը (Կաղապար:Լանգ-են) Մոնտանիեին մեղադրել է իր իսկ գաղափարներով տարվա լինելու, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կեղծ գիտություններին աջակցելու մեջ, հասարակական հնչեղության արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը հրապարակավ հրաժարվել է կեղծ գիտնականների հավաքույթից՝ բացատրելով, որ այն կազմակերպել են Մոնտանիեն և նրա հիմնադրամը, այլ ոչ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն[5]։ 2020 թվականի ապրիլին Մոնտանիեն հայտարարեց, որ կորոնավիրուս սարս-Ձով-2ը արհեստական ծագում ունի[6]։ Խոշոր գիտնականները քննադատել են Մոնտանիեին՝ աջակցելու համար հակապատվաստուման գաղափարները պաշտպանելու և գիտական դիրքերից հեռանալու համար։ Նա առարկեց իր հասցեին հնչած մեղադրանքները՝ քննադատությունն անվանելով «անձնական հարձակումներ», «սուտ» և «ստոր արշավ»[4]։

Մոնտանիեի որոշ հակագիտական պնդումներ[4]:

  • ջուրը պահպանում է պաթոգենների «հիշողությունը», որոնք այլևս չկան իր մեջ,
  • ԴՆԹ-ի հատվածները ճառագայթում են էլեկտրամագնիսական ալիքներ,որոնց միջոցով կարող են ախտորոշվել հիվանդությունները,
  • հակաօքսիդանտներ и Սննդային հավելումներն ակտիվացնում են իմունիտետը, ինչն էլ կարող է օգնել մարդկան պայքարելու ՁԻԱՀ-ի դեմ։

Награды[խմբագրել | խմբագրել կոդը]

Примечания[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Подорванюк, 2011» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. 2,0 2,1 Coghlan, A. Scorn over claim of teleported DNA : [անգլ.] // New Scientist : журн. — 2011. — 12 January.
  3. Butler, D. Trial draws fire : Nobel laureate to test link between autism and infection. : [անգլ.] // Nature : журн. — 2010. — Vol. 468, no. 7325 (9 December). — P. 743. — doi:10.1038/468743a. — PubMed.
  4. 4,0 4,1 4,2 Butler, D. Nobel fight over African HIV centre : [անգլ.] // Nature : журн. — 2012. — Vol. 486, no. 7403 (19 June). — P. 301—302. — doi:10.1038/486301a. — PubMed.
  5. ЮНЕСКО обвинили в поддержке псевдонауки нобелевского лауреата Արխիվացված է Հոկտեմբեր 26, 2021 Wayback Machine-ի միջոցով:, Lenta.ru, 24 сентября 2014.
  6. Нобелевский лауреат заявил об искусственном происхождении коронавируса Արխիվացված է Ապրիլ 18, 2020 Wayback Machine-ի միջոցով: // РИА Новости, 17.04.2020.

Ссылки[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Перевести Կաղապար:Вс Կաղապար:Нобелевская премия 2008 Կաղապար:Нобелевская премия по физиологии и медицине Лауреаты 2001-2025