Մասնակից:Safi-iren/Մավրիկ Նասիբյան
PandaMR (անգլ.՝ Panoramic District Alternative - Mixed Reality) վիրտուալ իրականությունում իրադարձություններ ստեղծելու հարթակ, որը հանդիսանում է նորարար տեխնոլոգիաների մշակող SoftConstruct ընկերության մի մասը, հիմնադրվել է 2017 թվականին և նախատեսված է աշխատանքային միջավայրում հանդիպումներ անցկացնելու, մեծ ու փոքր մասշտաբի կոնֆերանսներ, ցուցահանդես-տոնավաճառներ, աշխատանքի և կարիերայի տոնավաճառներ և այլ միջոցառումներ կազմակերպելու ու դրանց մասնակցելու համար[1] [2]։
Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթակի գաղափարը միջոցառումների ոլորտում գոյություն ունեցող խնդիրների գլոբալ լուծումն է։ Մեր օրերում, երբ կախված գլոբալ կամ անհատական հանգամանքներից աշխատանքային միջավայրը պետք է իրականից վերափոխվի վիրտուալի և տարբերվի տեսահեռարձակումներից՝ լինեն դրանք գիտության, առողջապահության, նորաձևության, թե խաղային ոլորտներում, PandaMR-ը ելք է առաջարկում։
Հարթակ[խմբագրել | խմբագրել կոդը]
PandaMR հարթակում հասանելի է տարածք առանձին բաղադրիչներով, ինչպիսիք են՝ շնորհանդեսների կամ պանելային քննարկումների համար նախատեսված կոնֆերանս դահլիճները, ընդհանուր հանդիպումների սենյակները, ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների համար նախատեսված տաղավարները, ավատարները, ինչպես նաև վիրտուալ գովազդների հարթակները և բազմակառավարելի խաղայնացման հնարավորությունը։
Կորպորատիվ կառավարման գործիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորպորատիվ միջավայրում, որտեղ ընկերությունները կարող են կազմակերպել իրենց համատեղ աշխատանքային միջոցառումները, ինտեգրված են այնպիսի գործիքներ, ինչպիսիք են՝ Jira-ն, Slack-ը և Google Calendar-ը, ինչը թույլ է տալիս կառավարել ընդհանուր աշխատանքային գործընթացը՝ առանց հավելվածից դուրս գալու։
eLearning[խմբագրել | խմբագրել կոդը]
PandaMR-ը ֆունկցիոնալ առումով հնարավորություն է տալիս համալսարաններին, քոլեջներին և այլ հաստատություններին իրականացնել առցանց կրթական պրոցեսներ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող ուսանողների հետ։ Հավելվածում ներդրված հանդիպումների սենյակները և կոնֆերանս դահլիճները թույլ են տալիս միաժամանակ օգտագործել 6 էկրան, ձեռք բարձրացնել, փոխել նստատեղը և անցկացնել հարց ու պատասխաններ ձայնի կառավարման ֆունկցիայով։ Հարթակը տրամադրում է դասախոսություններ իրականացնելու համար նախատեսված լսարաններ ճիշտ այնպես, ինչպես իրական կյանքում։
Հիբրիդային միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիբրիդային միջոցառումները համեմատաբար նոր հասկացություն են համաշխարհային միջոցառումների ինդուստրիայում։ PandaMR-ի համաշխարհային հարթակի Կարգավորումներ ֆունկցիան թույլ է տալիս իրական իրադարձությունը առանց որևէ փոփոխության տեղափոխել վիրտուալ միջավայր։
Հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
PandaMR հարթակում ներքին հաղորդակցությունն իրականացվում է ակնթարթային հաղորդագրությունների, տեսազանգերի և իրական ժամանակում տեղի ունեցող զրույցների միջոցով՝ ավատարների միջև ձայնային 3D տեխնոլոգիաների կիրառմամբ։
Օգտատերերի պրոֆիլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիրտուալ հարթակը նախատեսված է 4 հիմնական օգտատերերի պրոֆիլների համար.
- Միջոցառումների կազմակերպիչներ, որոնք պատասխանատու են վիրտուալ ցուցահանդեսի անցկացման, կազմակերպման և համակարգման համար։
- Ցուցահանդեսի մասնակիցներ, որոնք ցանկանում են ընդհանուր առմամբ ներկայացնել իրենց պրոդուկտները, լուծումները և ապրանքանիշը։
- Այցելուներ, որոնք ցուցահանդեսին ներկա գտնվողների շղթայի վերջնական օգտագործողներն են։
- Տեխնիկական աջակցության աշխատակիցներ, որոնք հանդիսանում են միջոցառման կազմակերպչի աշխատողները և պատասխանատու են մասնակիցներին տեղեկություններ և տեխնիկական աջակցություն տրամադրելու համար։
Վիրտուալ հարթակում բոլոր 4 օգտատերերը տեսողականորեն տարանջատված են անվանաքարտի պատկերակով (badge icon), որը ցուցադրված է իրենց ավատարների վերևում։
Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
PandaMR-ն այս պահին համագործակցում է iGaming-ի ոլորտում ծրագրային ապահովման մատակարար BetConstruct-ի և ցուցահանդեսների ու կոնֆերանսների կազմակերպմամբ զբաղվող հորդանանյան Afaq Group ընկերության հետ։ Մեր համագործակցության շրջանակներում մենք կազմակերպել ենք East & West Virtual Expos Vol. 1 and 2,, Վիրտուալ iFEX և CIE Virtual միջոցառումները[3] [4] [5]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
2021 | JFEX Awards | Ամենանորարար պրոդուկտ և տեխնոլոգիա | Հաղթել է |
2021 | EGR | Ծառայությունների/ծրագրային ապահովման նորարարություն | Առաջադրվել է՝ որպես թեկնածու |
2020 | IG Awards | Առցանց նորարարություն | Հայտնվել է եզրափակիչ ցուցակում[6] |
Խողովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
PandaMR հավելվածը հասանելի է համակարգչի, iOS и Android սարքերի համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Press Releases (3 September 2020). «Save the date: The East & West Virtual Expo, the iGaming industry's largest virtual expo». https://calvinayre.com/.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «BetConstruct annuncia l'East & West Virtual Expo». https://www.pressgiochi.it. 04 Settembre 2020.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «The East & West Virtual Expo set to gather 10,000 visitors». https://www.yogonet.com/.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ BetConstruct (4th September 2020). «BetConstruct announces East & West Virtual Expo». https://igamingbusiness.com.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Armenia – BetConstruct to host East & West Virtual Expo». https://g3newswire.com. 3 September 2020.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն); External link in
(օգնություն)|website=
- ↑ «The iGaming Industry's Largest Virtual Expo». https://gaming-awards.com/. Fri, Sep 4th, 2020.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- PandaMR Official Website
- PandaMR on the Play Market
- PandaMR on the App Store