Մասնակից:SON Harutyunyan/Ավազարկղ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պտուտական թվատախտակով հեռախոս, 1940-ական թթ.
Ժամանակակից կոճակային հեռախոս

Հեռախոսը կամ լսափողը հեռահաղորդակցման սարք է, որը թույլ է տալիս երկու կամ ավելի օգտվողներին զրույց վարել, երբ նրանք չափազանց հեռու են միմյանց անմիջականորեն լսելու համար: Հեռախոսը տիպիկ և ամենաարդյունավետ կերպով  վերածում է ձայնը, մարդկային ձայնը  էլեկտրոնային ազդանշանների, որոնք մալուխների և կապի այլ միջոցներով փոխանցվում են մեկ այլ հեռախսի, որը վերարտադրում և հնչեցնում է ձայնը ստացողին:

1876 թ. Շոտլանդացի գաղթական Ալեքսանդր Գրեհեմ Բելն առաջինն էր, ում տրվեց արտոնագիր  Միացյալ Նահանգներում մարդկային ձայնը հստակ և դյուրըմբռնելի վերարտադրող սարքի կիրառման համար: Այս սարքը հետագայում նույնպես զարգացվեց շատերի կողմից: Հեռախոսը պատմության մեջ առաջին սարքն էր, որը մարդկանց հնարավորություն էր տալիս անմիջականորեն խոսել միմյանց հետ մեծ  տարածության  վրա: Հեռախոսներն արագորեն անփոխարինելի դարձան բիզնեսում, կառավարության  մեջ և կենցաղում  և  այսօր ամենաշատն օգտագործվող  փոքր սարքերից են:

Հեռախոսի հիմնական տարրերն են միկրոֆոնը (հաղորդիչ), խոսելու համար և ականջակալը (ընդունիչ), որը վերարտադրում է ձայնը հեռու վայրում: [1] Բացի այդ, հեռախոսների մեծ մասն ունի մուտքային հեռախոսազանգը հաղորդող ազդանշան և մեկ այլ հեռախսահամարի զանգ կատարելիս համարը հավաքելու թվատախտակ կամ մանր ստեղնաշար: Ընդունիչը  և հաղորդիչը սովորաբար միացվում են հեռախոսին, որը զրույցի ընթացքում պահվում է ականջին և բերանին: Թվատախտակը  կարող է տեղադրվել հեռախոսի կամ բազային միավորի վրա, որին հեռախոսը միացված է: Հաղորդիչը ձայնային ալիքները փոխակերպում է էլեկտրական ազդանշանների, որոնք հեռախոսային ցանցի միջոցով ուղարկվում են ընդունող հեռախոսին, որը ընդունիչի կամ երբեմն բարձրախոսի միջոցով ազդանշանները  վերածում է հստակ լսելի ձայների: Հեռախոսները երկկողմանի սարքեր են, ինչը նշանակում է, որ դրանք թույլ են տալիս հաղորդում միաժամանակ երկու ուղղություններով:

Առաջին հեռախոսները միմյանց հետ ուղղակիորեն կապված էին մեկ հաճախորդի գրասենյակից կամ բնակավայրից դեպի մեկ այլ հաճախորդի գտնվելու վայր: Չօգտագործվելով ավելի քան մի քանի  հաճախորդների կողմից, այդ համակարգերն արագորեն  փոխարինվեցին ձեռքով կառավարվող կենտրոնացված տեղակայման կոմուտատորներով: Այս փոխանակումները շուտով միացվեցին, ի վերջո ստեղծելով ավտոմատացված, համաշխարհային հասարակական հոսանքափոխված հեռախոսային ցանց: Ավելի մեծ տեղաշարժի համար 20-րդ դարի կեսերին տարբեր ռադիո համակարգեր մշակվեցին  նավերի վրա բջջային կայանների և ավտոմոբիլների միջև  փոխանցման համար: Ձեռքի բջջային հեռախոսներն անհատական օգտագործման համար ներկայացվեցին 1973 թ.-ից սկսած: Հետագա տասնամյակների ընթացքում դրանց անալոգային բջջային համակարգը ծավալվեց ավելի մեծ հնարավորություններ և ավելի ցածր արժեք ունեցող թվային ցանցերում:

Պարզունակ ձայնային զրույցից բացի կոնվերգենցիան տվել է նաև բջջային հեռախոսներ ամենաժամանակակից հնարավորություններով: Նրանք կարող են գրառել ձայնային հաղորդագրություններ, ուղարկել և  ստանալ տեքստային հաղորդագրություններ, անել  և ցուցադրել լուսանկարներ կամ տեսանյութեր, դնել երաժշտություն կամ խաղեր, որոնել համացանցում, որոշել ճանապարհային ուղղությունը, կամ օգտվողին ներքաշել վիրտուալ իրականության մեջ: 1999 թվականից բջջային հեռախոսների տենդենցը սմարթֆոնն է, որը միավորում է բոլոր բջջային կապերի և  հաշվարկի անհրաժեշտությունները:

Հիմնական սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիքսված հեռախոսային համակարգի տեղադրման սխեման

Ավանդական ֆիքսված հեռախոսային համակարգը, որը հայտնի է նաև  որպես հին սովորական հեռախոսային ծառայություն (POTS), սովորաբար ունի կառավարման և  աուդիո ազդանշաններ նույնական ոլորված զույգով(C սխեմայում) մեկուսացված լարերի նույնական ոլորված զույգի՝ հեռախոսագծի վրա: Կառավարման և ազդանշանային սարքավորումը բաղկացած է  երեք բաղադրիչներից. զանգը, կեռ կոմուտատորը և թվատախտակը: Զանգը  կամ ազդարարը, լուսատուն կամ մյուս  սարքը (A7), ազդարարում են օգտագործողին մուտքային զանգերը: Կոմուտատորն  ազդանշան է տալիս  կենտրոնական գրասենյակ, որ օգտագործողը վերցրել է հեռախոսը զանգին պատասխանելու կամ զանգահարելու համար: Թվատախտակը, եթե առկա է,  օգտագործվում է բաժանորդի կողմից՝ զանգ կատարելիս հեռախոսահամարը կենտրոնական գրասենյակ փոխանցելու համար: Մինչև 1960-ական թվականները կոմուտատորները գրեթե բացառապես օգտագործում էին պտուտական տեխնոլոգիան, որը փոխարինվեց կրկնակի տոնով երկկողմանի հաճախականության ազդանշան ունեցող (DTMF) և կոճակով աշխատող հեռախոսներով (A4):

Հեռահաղորդակցական հեռախոսային ծառայության հիմնական ծախսը արտաքին  լարն է: Հեռախոսները փոխանցում են ինչպես մուտքային, այնպես էլ ելքային խոսքի ազդանշանները մեկ զույգ լարի վրա: Ոլորված լարերի գիծր մերժում է էլեկտրամագնիսական միջամտությունը (ԷՄՄ) և միջանկյալ զրույցն ավելի լավ, քան մեկ լարը  կամ չոլորված լարերի զույգը:  Միկրոֆոնից (հաղորդիչ) դուրս եկող ուժեղ ելքային խոսքի ազդանշանը չի հաղթահարում ավելի թույլ մուտքային խոսքի (ընդունիչ) ազդանշանը հետադարձ կապով, քանի որ խառնածին աղմուկը (A3) և  այլ բաղադրիչները փոխհատուցում են անհավասարակշռությունը: Միացման տուփը (B) խափանում է կայծակը (B2) և գծի երկարության համար ազդանշանային ուժը առավելագույնի հասցնելու նպատակով  կարգավորում է գծի դիմադրությունը (B1): Հեռախոսները միանման կարգավորումներ ունեն ներքին գծերի երկարության համար (A8): Գալվանական կորոզիայի նվազեցման համար գծային հոսանքների լարումները երկրագնդի համեմատ բացասական են: Բացասական լարումը լարերի նկատմամբ դրսևորում է դրական մետաղային իոններ:

Շահագործման մանրամասները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիքսված հեռախոսը պարունակում է կոմուտատոր(A4) և ահազանգող սարքը, սովորաբար զանգը (A7), որը միացված է մնում հեռախոսագծին, երբ լսափողը «վրան է դրված» (այսինքն, կոմուտատորը(A4) բաց է) և այլ բաղադրիչներ որոնք միացված են, երբ լսափողը «կողքի է դրված»: Անջատիչ  բաղադրիչները ներառում են հաղորդիչ (խոսափող, A2), ընդունիչ (բարձրախոս, A1) և այլ օղակներ՝ թվերի  հավաքման, ֆիլտրման (A3) և ուժեղացման համար:

Զանգահարողը, որը ցանկանում է խոսել զանգ ստացողի հետ, վերցնում է հեռախոսը, այդպիսով օգտագործելով լծակ, որը փակում է կեռ կոմուտատորը (A4), որը միացնում է հեռախոսը՝ գծին կցելով հաղորդիչը (խոսափողը), ընդունիչը (բարձրախոսը) և համապատասխան աուդիո բաղադրիչները: Անջատիչ օղակը ցածր դիմադրություն ունի (300 օհմից պակաս), որն  առաջացնում է ուղիղ հոսանք(ՈՒՀ), որը հասնում է (C) հեռախոսային գծերն իրար միացնող սարքին:: Սարքը հայտնաբերում է այս հոսանքը, թվային ընդունիչի օղակը կցում գծին և ազդանշան է ուղարկում, որը ցույց է տալիս, որ կարող են հավաքել համարը և զանգահարել:  Ժամանակակից կոճակով հեռախոսով զանգահարողը սեղմում է թվային ստեղները ` ուղարկելու համար այն կողմի հեռախոսահամարը, ում զանգահարում է: Ստեղները վերահսկում են ազդանշանի գեներատոր սարքը (չի ցուցադրվում), որը կրկնակի տոնով երկկողմանի հաճախականության ազդանշաններ  է ստեղծում, որոնք սարքը ընդունում է: Պտտվող  թվատախտակով հեռախոսը կիրառում է վիբրացիոն զանգահարում, ուղարկելով էլեկտրական թրթռոցներ, որոնք սարքը հաշվում է հեռախոսահամարը  հասկանալու  համար (2010 թ.-ի դրությամբ բազմաթիվ սարքեր դեռևս համալրվում էին , որպեսզի  գործածեին վիբրացիոն զանգահարումը): Եթե զանգ ստացողի գիծը հասանելի է, սարքը ընդմիջվող ազդանշաններ է ուղարկում (Հյուսիսային Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում մոտ 75 վոլտ հոսանքով (AC) և Գերմանիայի 60 վոլտ) `մուտքային զանգն ազդարարելու համար: Եթե զանգ ստացողի գիծը տվյալ պահին զբաղված է, սարքը զանգահարողին  ուղարկում է  զբաղված ցույց տվող ազդանշան: Սակայն եթե զանգ ստացողի  գիծը զբաղված է, բայց ունի երկրորդ զանգ ստանալու հնարավորություն, ապա սարքը  զանգ ստացողին ուղարկում է մուտքային զանգն ազդարարող միջանկյալ  պարզահնչյուն  ձայն:

Հեռախոսի զանգը (A7) միացվում է գծին կոնդենսատորի (A6) միջոցով, որն արգելափակում է ուղիղ հոսանքը, սակայն փոխանցում է զագն ազդարարող ազդանշանի հոսանքը: Հեռախոսը ոչ մի հոսանք չի առաջացնում, երբ վրան է դրված, իսկ ՈՒՀ լարումը շարունակաբար կիրառվում է գծի նկատմամբ: Սարքի օղակը (D2) կարող է ԱՀ ուղարկել  ներքին  գիծ, զանգն ակտիվացնելու և մուտքային զանգն ազդարարելու համար: Երբ չկա ավտոմատ սարք, հեռախոսները ձեռքով սեղմվող մագնիսներ ունեն զանգի լարումը նորից դեպի սարքը կամ նույն գծի վրա դեպի այլ հեռախոս տանելու համար: Երբ ֆիքսված հեռախոսն ակտիվ չէ (անջատված), հեռախոսի վրա տեղադրված սարքի օղակը  հայտնաբերում է ուղիղ հոսանքի բացակայությունը `ցույց տալով, որ գիծը չի գործում: [1] Երբ կողմերից մեկը զանգահարում է այս գծին, սարքը ուղարկում է զանգի ազդանշանը: Երբ զանգահարողը վերցնում է հեռախոսը, նրանք գործի են դնում երկկողմանի կոմոտատոր (չի ցուցադրվում), որը միաժամանակ անջատում է ազդարարող սարքը և  միացնում աուդիո օղակը գծին: Սա էլ իր հերթին գծի միջով ուղիղ հոսանք է տանում, հաստատելով, որ զնագ ընդունող հեռախոսն այժմ ակտիվ է: Սարքի օղակն անջատում է  զանգի  ազդանշանը, և երկու հեռախոսներն այժմ ակտիվ և միացված են սարքի միջոցով: Կողմերն այժմ կարող են խոսել, քանի դեռ երկու հեռախոսներն էլ միացված են: Երբ կողմերից մեկը  վայր է դնում լսափողը, ուղիղ հոսանքը դադարում է այդ գծում՝ ազդարարելով սարքին ընդհատել զանգը:

Տեղային սարքերից չօգտվող  կողմերին զանգերը կատարվում են բուն գծերով, որոնք կապեր են ստեղծում սարքերի միջև: Ժամանակակից հեռախոսային ցանցերում հաճախակի օգտագործվում են օպտիկամանրաթելային մալուխները  և  թվային տեխնոլոգիաները այսպիսի կապերի համար: Արբանյակային տեխնոլոգիան կարող է օգտագործվել շատ մեծ հեռավորության վրա հաղորդակցության համար:

Բջջային հեռախոսների մեծ մասում հաղորդիչն ու ընդունիչը(խոսափողը և բարձրախոսը) տեղադրված են հեռախոսի մեջ, չնայած որ բարձրախոս ունեցող հեռախոսներում այս բաղադրիչները կարող են սեղադրվել հենակետում կամ առանձին հատվածում: Միանալով գծի միջոցով՝ միկրոֆոնն (A2) արտադրում է մոդուլյատիվ էլեկտրական հոսանք, որը փոխում է իր հաճախականությունը և տատանումը՝ ի  պատասխան իր թաղանթին հասնող ձայնային ալիքների: Արդյունքում հոսանքը հեռախոսային գծով  փոխանցվում է սարքին, ապա մյուս հեռախոսին (տեղային սարքի կամ ավելի լայն ցանցի միջոցով), որտեղ այն անցնում է ընդունիչի կցորդի միջով(A3): Փոփոխական հոսանքը կցորդում արտադրում է ընդունիչի թաղանթի համապատասխան շարժումը `վերարտադրելով հաղորդիչում  առկա ձայնային ալիքները:

Միկրոֆոնի և բարձրախոսի հետ մեկտեղ  ընդգրկված են լրացուցիչ օղակներ, որոնք կանխում են մուտքային բարձրախոսի և ելքային խոսափողի ազդանշանների բախումը: Սա կատարվում է հիբրիդային կցորդի միջոցով(A3): Մուտքային ձայնային ազդանշանն անցնում է ռեզիստորի (A8) միջով և կցորդի հիմնական ոլորանով (A3), որն փոխանցում է այն բարձրախոսին (A1): Քանի որ հոսանքի ուղին A8 - A3 ունի շատ ավելի ցածր դիմադրողականություն, քան խոսափողը (A2), գրեթե բոլոր մուտքային ազդանշաններն անցնում են  դրա միջով՝ շրջանցելով խոսափողը:

Միևնույն ժամանակ գծի մեջ ՈՒՀ լարումն  առաջացնում է ՈՒՀ  հոսանք, որը բաժանվում է ռեզիստոր-կցորդի (A8-A3) գծի և խոսափող-կցորդի (A2-A3) գծի միջև: Ռեզիստոր-կցորդի գծով անցնող ՈՀ-ն  չի ազդում մուտքային աուդիո ազդանշանի վրա: Սակայն միկրոֆոնի միջով անցնող ՈՒՀ-ն վերածվում է ԱՀ -ի (ի պատասխան ձայնի հնչյունների), որն այնուհետև անցնում է միայն կցորդի (A3) հիմնական ոլորանի վերին հատվածի միջով, որը շատ ավելի քիչ ոլորաններ, քան ավելի ցածր հիմնական  ոլորանը: Սա առաջացնում է խոսափողի արտադրանքի  մի փոքր մաս, որը հետադարձ կապ է տալիս բարձրախոսին, մինչդեռ մնացած ԱՀ  հոսանքը դուրս է գալիս հեռախոսագծով:

Օպերատորի  հեռախոսն այն լսափողն է, որը նախատեսված է հեռախոսային ցանցի փորձարկման համար և կարող է անմիջականորեն  կցվել օդային գծերի և այլ ենթակառուցվածքային բաղադրիչների:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1849թ. Անտոնիո Մուչչիի հայտնագործած աշխարհի առաջին հեռախոսը[1]
Բելը 1892թ. Նյու Յորքից դեպի Չիկագո առաջին հեռախոսազանգը կատարելիս

Մեծ Բրիտանիայում փչակն օգտագործվում էր որպես ժարգոնային տերմին հեռախոսի համար: Ժարգոնը  գալիս էր թագավորական ռազմածովային նավերից սկսած մինչև հեռախոսներ: Հաղորդակցությունը ուղիղ էր, ձայնային խողովակով: Խողովակի յուրաքանչյուր ծայրում սուլիչ էր տեղադրված: Երբ հաղորդագրությունը պետք է անցներ, զանգահարողը հեռացնում էր իր ծայրի սուլիչը, դնում իր բերանի  խոռոչի մեջ՝ փակելով այն: Այնուհետև ուժեղ փչում էր: Մյուս ծայրի սուլիչը մարդու ուշադրությունը հրավիրումէր ժամացույցի վրա: Նա հեռացնում էր  իր սուլիչը և բղավում խողովակի մեջ: Զրույցից հետո երկու սուլիչներն էլ կրկին տեղն էին դրվում:

Էլեկտրական հեռախոսի մշակումից առաջ «հեռախոս» տերմինը կիրառվում էր այլ հայտնագործությունների դեպքում, և ոչ բոլոր էլեկտրական սարքերի վաղ հետազոտողներն էին դա անվանում «հեռախոս»: Շարժական նավերի համար հաղորդակցման սարքը հանդիսացող հեռախոսը նավապետ Ջոն Թեյլորի 1844 թ.  գյուտն էր: Այս գործիքը չորս օդային շչակներ էր օգտագործում, մառախլապատ  եղանակին հաղորդակցվելու  համար [2]: Հետագայում, 1860 թ., Յոհան Ֆիլիպ Ռայսն օգտագործեց այս տերմինը իր Ռայիս հեռախոսի համար: Իր սարքը, կարծես, առաջին նման սարքն է, որը հիմնված է ձայնը էլեկտրական ազդակների  վերափոխելու վրա: Հեռախոս տերմինն  ընդունվել է բազմաթիվ լեզուների բառապաշարում: Այն ծագում  է հունարենից, τῆλε, tēle, հեռու եւ φωνή, phōnē, «ձայն», միասին նշանակում է «հեռավոր ձայն»:

Էլեկտրական հեռախոսի գյուտի վերագրումը  հաճախ վիճարկվում է: Ինչպես մյուս ազդեցիկ հայտնագործությունները, ինչպիսիք են ռադիոյի, հեռուստատեսության, էլէկտրական լամպի և համակարգչի դեպքում, այնպես էլ մետաղալարի միջոցով ձայնի փոխանցման դեպքում մի քանի գյուտարարներ նախաձեռնել են փորձարարական աշխատանքներ միմյանց նկատմամբ եւ կատարելագործել են միմյանց գաղափարները: Ժամանակ առ ժամանակ այս հարցի շուրջ նոր հակասություններ են առաջանում: Հեռախոսի գյուտը վերագրվում է Չարլզ Բյուրեուլին, Անտոնիո Մուչչիին, Յոհան Ֆիլիպ Ռայիսին, Ալեքսանդր Գրեհեմ Բելին և  Էլիշա Գրեյին: [3] [4]

Ալեքսանդր Գրեհեմ Բելն առաջինն էր, ով  1876 թ. մարտին ԱՄՆ-ի արտոնագրային և ապրանքանիշային գրասենյակի (USPTO) կողմից էլեկտրական հեռախոսի արտոնագիր ստացավ: [5] Բելի արտոնագրերը դատական կարգով հաղթական էին և առևտրականորեն որոշիչ: Բելի  առաջին արտոնագիրը հեռախոսի գլխավոր արտոնագիրն էր, որից տարածվեցին էլեկտրական հեռախոսային սարքերի և առանձնահատկությունների այլ արտոնագրեր [6]:

1876-ին, հեռախոսի  գյուտից անմիջապես հետո, հունգարացի ինժեներ Թիվադար Պուսկասը հայտնագործեց  հեռախոսային կոմուտատորը, որը թույլ է տալիս ձևավորել հեռախոսային կայաններ  և, վերջապես, ցանցեր: [7]


Վաղ զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայիսի հեռախոսը
Ձայնային հեռախոսի գովազդ, Ամրացված հեռախոսը Co., ք. Ջերսի, NJ 1886թ.
1896թ. հեռախոս Շվեդիայից
Ձեռքի մագնիսական գեներատորով պատի փայտյա հեռախոս
  • 1844թ.՝  Ինոսենզո Մանզետին առաջինը բանավիճեց «խոսող հեռագրի» կամ հեռախոսի գաղափարի շուրջ: «Խոսող հեռագիր» և «ձայնային հեռագիր» անվանումները, ի վերջո, փոխարինվեցին  նոր, հստակ անունով, «հեռախոս»:
  • 1854թ. ,օգոստոսի 26՝  Շարլ Բուրսեուլը հոդված է հրապարակել L'Illustration (Փարիզ) ամսագրում `« Transmission électrique de la parole »(խոսքի էլեկտրական փոխանցում), նկարագրելով հետագայում  Յոհան Ռայիսի ստեղծած հեռախոսային հաղորդիչի «բացվող-փակվող» տիպը :
  • 1861 թ., հոկտեմբերի 26՝  Յոհան Ֆիլիպ Ռայիսը (1834-1874) հրապարակավ ցուցադրել է Ռայիսի հեռախոսը Ֆրանկֆուրտի Ֆիզիկական միության առջև [4]: Ռայիսի հեռախոսը չի սահմանափակվում երաժշտական հնչյուններով: Ռայիսը նաև օգտագործել է իր հեռախոսը `« Das Pferd frisst keinen Gurkensalat »արտահայտությունը փոխանցելու համար (« Այս  ձին չի ուտում վարունգով աղցան»):
  • 1865 թ. օգոստոսի 22-ին Լա Ֆեվիլ դ'Աոստեն ասաց. «Լուրեր են պտտվում, որ անգլիացի տեխնիկները, որոնց պարոն Մանզեթին ցուցադրել է ասված խոսքերը հեռագրային մետաղալարով փոխանցելու իր մեթոդը, մտադիր են կիրառել այդ գյուտը Անգլիայում մի քանի մասնավոր հեռագրային գծերում»: Այնուամենայնիվ, հեռախոսները չեն ցուցադրվի մինչև 1876 թվականը, Բելլից  մի շարք հեռախոսների հետ միասին:
  • 1871թ., դեկտեմբերի 28՝ Անտոնիո Մուչչին արտոնագիր ստանալու հայտի փաստաթղթեր է ներկայացնում ԱՄՆ-ի  թիվ 3335 արտոնագրային ստորաբաժանում `« Ձայնային հեռագիր »վերնագրով, որը նկարագրում է երկու մարդկանց  միջև ձայնային հաղորդակցությունը մետաղալարով: «Արտոնագրի հայտը» գյուտի արտոնագրային շնորհում չէր, այլ ընդամենը անհատի կողմից ներկայացված չհաստատված ծանուցում, որ տեղեկացնում էր, որ նա մտադիր է հետագայում արտոնագրային հայտ ներկայացնել:
  • 1874թ.՝ Մուչչին  հայտը  երկու տարով թարմացնելուց հետո  կրկին չի թարմացնում այն, և դրա ժամկետն անցնում է:
  • 1875թ., ապրիլի 6՝  ԱՄՆ-ի  թիվ161,739 Բելլին շնորհվում է «Հաղորդիչներ և ընդունիչներ էլեկտրական հեռագրերի համար» արտոնագիրը: Սա օգտագործում է բազմաշերտ պողպատե սրինգներ՝ բացվող-փակվող օղակներում:
  • 1876 թ. փետրվարի 11-ին Էլիշա Գրեյը հայտնագրոծում է հեղուկ հաղորդիչ հեռախոսի հետ օգտագորման համար, սակայն մեկն էլ չի ստեղծում:
  • 1876թ., փետրվարի 14՝ Գրեյը մարդու ձայնը հեռագրային օղակով փոխանցելու համար արտոնագրային հայտի փաստաթղթեր  է ներկայացնում:
  • 1876թ., փետրվարի 14՝  Ալեքսանդր Գրեհեմ Բելը «Հեռագրությային բարելավումներ» արտոնագրի հայտ է ներկայացնում էլեկտրամագնիսական հեռախոսների համար, օգտագործելով այն, ինչն այժմ կոչվում է ամպլիտուդային տոնի փոփոխում (տատանվող հոսանք և լարում), բայց որը նա հիշատակում էր որպես «ալիքային հոսանք»:
  • 1876թ., փետրվարի 19՝  Գրեյը  տեղեկանում  է ԱՄՆ-ի արտոնագրային գրասենյակի կողմից իր և Բելլի արտոնագրային հայտի միջև արգելքների մասին: Գրեյը  որոշում է հրաժարվել իր արտոնագրի հայտից:
  • 1876 թ. մարտի 7-ին Բելլի ամերիկյան արտոնագիր 174.465-ը շնորհվում է «Հեռահաղորդակցության բարելավում» վերնագրով, որը ներառում է «երգեցողական և այլ հնչյունների հեռագրային կերպով փոխանցման մեթոդը և ապարատը,  առաջացնելով էլեկտրական ալիքայինշարժումներ, որոնք նման են վերոնշյալ երգեցողական կամ այլ հնչյուններն ուղեկցող  օդային տատանումներին »:
  • 1876թ., մարտի 10՝  Հեղուկային հաղորդիչի կիրառմամբ պարզ խոսքի առաջին հաջողակ հեռախոսային փոխանցումը, երբ Բելը խոսեց իր սարքով. «Պարոն Վեթսոն, եկե՛ք այստեղ: Ուզում եմ տեսնել Ձեզ»: Եվ Վեթսոնը յուրաքանչյուր բառը հաստակ լսեց:
  • 1877թ., հունվարի 30՝ Բելլի ԱՄՆ-ի արտոնագիր 186,787 տրվում է  էլեկտրամագնիսական հեռախոսի համար, որը կիրառում է մշտական մագնիսներ, երկաթյա թաղանթներ և զանգի ազդանշան:
  • 1877թ., ապրիլի 27՝  Էդիսոնը արտոնագրային հայտի փաստաթղթեր է ներկայացնում ածխածնի (գրաֆիտի) հաղորդիչի համար: 474,230 արտոնագիրը տրվում է 1892 թ. մայիսի 3-ին, դատավարության պատճառով 15 տարվա ուշացումից հետո: Էդիսոնին ածխածնային  հատիկավոր հաղորդիչի համար 222,390 արտոնագիր է շնորհվել 1879 թվականին:

Վաղ շրջանի կոմերցիոն գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի հեռախոսները տեխնիկապես տարբեր էին: Որոշները կիրառում էին ջրային միկրոֆոն, որոշները մետաղյա թաղանթ ունեին, որը հոսանք էր առաջացնում մշտապես գործող մագնիսի շուրջը գտնվող էլեկտրամագնիսական օդային հոսանքներում, իսկ որոշներն էլ դինամիկ էին. դրանց թաղանթը  ցնցում  էր լարերի կծիկը մշտապես գործող  մագնիսական  դաշտում կամ էլ կծիկն էր  ցնցում թաղանթը: Ձայնային հզոր դինամիկ տարբերակները 20-րդ դարի ընթացքում փոքր քանակով  գոյություն են ունեցել են և կիրառվել են ռազմական և  ծովային ծրագրերում, որտեղ իր սեփական  էլեկտրաէներգիայի ստեղծման կարողությունը կարևոր էր: Այնուամենայնիվ, մեծ մասը օգտագործում էր Էդիսոն / Բեռլինի ածխածնային հաղորդիչը, որը շատ ավելի բարձր էր, քան մյուս տեսակները, չնայած այն պահանջում էր ինդուկցիոն կծիկ, որը համապատասխանություն ապահովող հոսանքափոխարկիչ էր՝այն գծի անխափան աշխատանքի հետ համատեղելի դարձնելու համար : Էդիսոնի արտոնագրերը պահպանել են Բելլի մենաշնորհային կենսունակությունը 20-րդ դարում, երբ  ցանցն  ավելի կարևոր էր, քան գործիքը:

Նախկինում օգտագործվող  հեռախոսները տեղային հղորությամբ էին օժտված՝կիրառելով  կամ դինամիկ հաղորդիչ կամ տեղային մարտկոցով հաղորդիչի հզորացման միջոցով: Հեռախոսի ենթակառուցվածքային ղմբի գործառույթը պարբերաբար յուրաքանչյուր հեռախոսի մատկոցը ստուգելն է: 20-րդ դարում նույն լարերից կազմված հեռախոսի սարքից էլէկտրաէներգիա ստացող և ձայնային ազդանշաններ տվող հեռախոսները դարձան տարածված:

Նախկինում հեռախոսները  կիրառում էին էլէկտրական ցանցով անցնող մեկ լար բաժանորդի գծի համար,  որն օգտագործվում էր օղակն ամբողջացնելու համար (ինչպես օգտագործվել է հեռագրերում): Ամենավաղ շրջանի  դինամիկ հեռախոսներն ունեին նաև միայն մեկ անցքի բացվածք  ձայնի համար,  որով օգտատերը հաջորդաբար  լսում և խոսում էր (կամ, ավելի շուտ, բղավում) նույն անցքով: Երբեմն գործիքներն օգտագորխվում էին զույգերով՝ դարձնելով զրույցն ավելի հարմար, բայց  նաև ավելի թանկ:

Սկզբում հեռախոսային փոխանակման օգուտները չէին շահագործվում: Փոխարենը, հեռախոսները զույգերով վճարովի կերպով տրվում էին բաժանորդին, ով ստիպված էր հեռագրի կապալառուի միջոցով օրինակ տան և  խանութի միջև գիծ ստեղծելու հարցերով զբաղվել: Օգտատերերը, ովքեր ցանկանում էին մի քանի տարբեր ուղղություններով խոսելու հնարավորություն ունենալ, պետք է ձեռք բերեին և  գործի դնեին երեք կամ չորս հեռախոս: Արևմտյան միությունը, որն արդեն օգտվում էր հեռահաղորդակցության փոխանակումներից, շուտով տարածեց սկզբունքը Նյու Յորքում և  Սան Ֆրանցիսկոյում իր հեռախոսների շրջանում, իսկ Բելլը չվարանեց գնահատել այդ հնարավորությունը:

Ազդանշանները սկսեցին պատշաճ կերպով պարզունակ ձեւով: Օգտվողը  ազդանշան էր տալիս  մյուս ծայր կամ փոխանակման օպերատորին `սուլելով հաղորդիչի մեջ: Փոխանակման գործողությունը շուտով հանգեցրեց զանգերի տուփի մեջ  զանգի տեղադրմանը , որը սկզբում շահագործվում էր երկրորդ, իսկ ավելի ուշ՝ նույն մետաղալարով, բայցզանգի լարերի կծիկի հետ գործող կոնդենսատորով՝ թույլատրելով ԱՀ- ի ազդանշանի մուտքը, մինչդեռ արգելափակելով ՈՒՀ-ն (հեռախոսը «միացված» պահելով): Ամենավաղ  ավտոմատ փոխանակման Սթրոուգեր կոմուտատորային համակարգին միացված հեռախոսներն ունեին  յոթ լար. մեկը կտրից կոմուտատորի, մեկը  յուրաքանչյուր հեռագրային ստեղնի, մեկը զանգի, մեկը կոճակի և երկուսը խոսելու համար: 20-րդ  դարի սկզբին խոշոր չափի հեռախոսները, որոնք  սովորաբար ընդգրկում էին  զանգը և  սեղանի հեռախոսների համար նախատեսված  առանձին զանգի տուփեր, դարավերջի կեսին քչացել էին:

Ընդհանուր մարտկոցային սարք չունեցող գյուղական և այլ հեռախոսներ ունեին ձեռքվ սեղմվող մագնիսական գեներատոր՝ գծի վրա այլ հեռախոսների զանգերը հնչեցնող և  օպերատորին զգուշացնող բարձր լարման փոփոխական ազդանշան տալու համար: Հիմնական ցանցերին չմիացված տեղական գյուղատնտեսական որոշ համայնքներ հիմնել էին փշալարե հեռախոսագծեր, որոնք դաշտային ցանկապատերի գործող համակարգը  օգտագործում էին ազդանշանը  փոխանցելու համար:

Լրագրող Մարգարիտ Մարտինի կողմից պատրաստված մուլտֆիլմը ցուցադրում է մոմակալ հեռախոսից օգտվող մի մարդու, 1917թ.

1890-ական թվականներին ներկայացվեց հեռախոսի մի նոր փոքր տեսակ՝ երեք մասից կազմված փաթեթով: Հաղորդիչը գտնվում էր իր ձևի համար որպես «մոմակալ» հայտնի մի տեղում: Երբ օգտագործման մեջ չէ, անջատիչ ունեցող ընդունիչը հայտնի է  որպես «կոմուտատոր»: Նախկին հեռախոսները պահանջում էին, որ օգտագործողը գործի դներ առանձին կոմուտատոր `ձայնը կամ զանգը միացնելու համար: Նոր տեսակի դեպքում ավելի քիչ հավանական է, որ օգտագործողը  հեռախոսը կթողնի «անջատված»: Մագնիսական սարքերին  միացված հեռախոսների մեջ  զանգը, ինդուկցիոն կծիկը, մարտկոցը և  մագնիսները առանձին զանգի տուփի մեջ էին կամ «զանգի արկղում»: [8] Ընդհանուր մարտկոցային սարքերին միացված հեռախոսների մեջ զանգի տուփը տեղադրված էր նոտակալի տակ կամ մեկ այլ հեռու տեղ, քանի որ այն մարտկոցի կամ մագնիսի  կարիք չուներ:

Այդ ժամանակահատվածում օգտագործվում էին նաև կամարակալ հեռախոսները, որոնք ունեին ընդունիչը և հաղորդիչը իրեն կցված բռնակ, որն այժմ կոչվում է լսափող: Այն առանձին է շրջանակից, որի մասն են կազմում կեռը և այլ բաղադրիչներ: Այդ տեսակներն ավելի մեծ էին, քան «մոմակալը» և ավելի տարածված:

Մեկ  մետաղալարով  շահագործման թերությունները, ինչպիսիք են միջանկյալ աղմուկը և մոտակա ԱՀ էլեկտրական լարերից եկող բզզոցը, արդեն հանգեցրել էին ոլորված զույգերի և հեռավոր  տարածութան վրա գտնվող հեռախոսների դեպքում  չորս լարով օղակների օգտագործմանը: 20-րդ դարի սկզբներին օգտագործողները չէին կատարում հեռավոր զանգեր սեփական հեռախոսներից, սակայն պայմանավորվում էին օգտվել մեծ հեռավորության համար նախատեսված վերջին տեխնոլոգիայով ապահովված հատուկ անձայնանցիկ հեռախոսախցիկից:

Հեռախսի այն տեսակը, որն ապացուցվեց լինել ամենատարածվածը և ամենաերկարակյացը , ներկայացվեց 20-րդ դարի սկզբին՝ընգրկելով Բելլի 202 տեսակի հավաքածուն: Ածխածնային հատիկավոր  հաղորդիչը և  էլեկտրամագնիսական ընդունիչը միավորված էին միաձույլ պլաստմասե բռնակի մեջ, որը երբ օգտագործման մեջ չէր, գտնվում էր բազային միավորի շրջանակի  մեջ: 202 մոդելի միացման դիագրամը ցույց է տալիս հաղորդիչի ուղղակի կապը գծի հետ, մինչդեռ  ընդունիչը  ինդուկտիվ էր զուգակցված: Տեղային  մարտկոցների կոնֆիգուրացիաներում, երբ տեղային  հանգույցը չափազանց երկար էր սարքից բավարար չափով հոսանք  ապահովելու համար,  հաղորդիչը սնուցվում էր տեղային մարտկոցով և ինդուկտիվորեն զուգակցվում, մինչդեռ  ընդունիչը ներառված էր տեղային հանգույցում: [9] Զուգակցող տրանսֆորմատորը և զանգը տեղադրված էին  առանձին մասում, որը կոչվում է բաժանորդի սահման: Թվատախտակի կոմուտատորը  բազայի մեջ ընդհատում էր գծի հոսանքը մի քանի անգամ, բայց շատ կարճ ժամանակահատվածում յուրաքանչյուր թվի համար անջատելով  գիծը 1-10 անգամ, իսկ կեռ կոմուտատորը (միացումային դիագրամի կենտրոնում) անջատում էր  գիծը և  հաղորդիչի մարտկոցը մինչդեռ լսափողը կամարակալի վրա էր:

1930-ական թվականներին մշակվեցին  հեռախոսային սարքեր, որոնք միավորում էին զանգը և ինդուկցիոն կծիկը , նոտակալի հետ՝ վերացնելով առանձին զանգի տուփը: 1930-ական թվականներին պտտվող թվատախտակը սովորական դառնալով շատ վայրերում, հնարավորություն ընձեռեց  հաճախորդների սպասարկման համարագրված ծառայության համար, սակայն որոշ մագնիսական համակարգեր մնացին նույնիսկ մինչև 1960-ական թվականները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հեռախոսային ցանցերն  արագորեն  ընդլայնվեցին և մշակվեցին  ավելի արդյունավետ հեռախոսային սարքեր, ինչպիսիք են ԱՄՆ-ի մոդել 500 հեռախոսները, որոնք կենտրոնական գրասենյակների շուրջը կենտրոնացած ավելի մեծ տեղական ցանցերի թույլտվություն են ապահովում: Բեկումնային նոր տեխնոլոգիա էր 1963 թվականին ՛՛Ամերիկյան հեռախոս և հեռագիր՛՛ ընկերության (AT & T) կողմից կոճակով հեռախոսների միջոցով Touch-Tone ազդանշանի ներառումը:

Թվային հեռախոսներ և ձայնային ԻԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային ցանցին շոշափելի թվատախտակով կցված IP աշխատանքային սեղանի հեռախոս
1997-2007թթ. յուրաքանչյուր 100 բնակիչների ֆիքսված հեռախոսային գծերը

1947 թ. տրանզիստորի գյուտը զգալիորեն փոխեց հեռախոսային համակարգերում և հեռահաղորդակցման ցանցերում օգտագործվող տեխնոլոգիան: 1960-ական թվականներին էլեկտրոնային կոմուտացիոն համակարգերի մշակմամբ հեռախոսակապը աստիճանաբար զարգացավ թվային հեռախոսակապի նկատմամբ, ինչը բարելավեց ցանցի հզորությունը, որակը և արժեքը:

Թվային տվյալների հաղորդման մեթոդի զարգացմամբ, ինչպիսիք են ինտերնետի համար օգտագործվող արձանագրությունները, հնարավոր դարձավ թվայնացնել ձայնը և  փոխանցել այն որպես համաժամանակյա տվյալներ՝  համակարգչային ցանցերի միջոցով, առաջացնելով ինտերնետ արձանագրություն (IP) հեռախոսակապի դաշտ, որը հայտնի է նաև որպես ձայնային ինտերնետի արձանագրություն (VoIP), տերմին, որը հիշարժան կերպով արտացոլում է մեթոդաբանությունը: VoIP- ը ապացուցված է  որպես կործանիչ տեխնոլոգիա, որն արագորեն փոխարինում է ավանդական հեռախոսային ցանցի ենթակառուցվածքին:

2005 թ. հունվարի դրությամբ Ճապոնիայի և Հարավային Կորեայի հեռախոսային բաժանորդների մինչև 10% -ը միացել են այս թվային հեռախոսային ծառայությանը: 2005 թ. հունվարին Newsweek- ի հոդվածը առաջարկել էր, որ ինտերնետի հեռախոսակապը կարող է լինել «հաջորդ մեծ բանը»: [8]Իսկ  2006 թ.-ի դրությամբ բազմաթիվ VoIP ընկերություններ ծառայություններ էին առաջարկում սպառողներին և  բիզնեսներին:

Հաճախորդի տեսանկյունից, IP հեռախոսակապը օգտագործում է բարձր թողունակությամբ ինտերնետ կապ և մասնագիտացված հաճախորդը  սարքավորումներ է նախադրում, ինտերնետ կապի  կամ ցանկացած ժամանակակից անձնական տվյալների ցանցի միջոցով հեռախոսային զանգեր փոխանցելու համար: Հաճախորդի սարքավորումները կարող են լինել անալոգային հեռախոսի ադապտեր (ATA), որը միավորում է սովորական անալոգային հեռախոսը IP- ի ցանցային սարքավորումներին,  կամ էլ այն կարող է լինել IP Phone, որն ունի ցանցային և ինտերֆեյս տեխնոլոգիա, որը ստեղծված է աշխատանքային սեղանի հավաքածուի մեջ և ապահովում է, հեռախոսի ավանդական,  ծանոթ մասերը, լսափողը, թվատախտակը  կամ ստեղնաշարը  և  փաթեթի մեջ գտնվող զանգը, որը սովորաբար ստանդարտ հեռախոսի հավաքածու է հիշեցնում:

Բացի այդ, բազմաթիվ  համակարգչային ծրագրերի  ապահովման մատակարարներ և հեռախոսակապի օպերատորներ իրականացնում են փափուկ հեռախոսների համար կիրառվող ծրագրային ապահովում, որն օգտագործվում է  կցված  խոսափողով և աուդիո ականջակալով կամ բարձրախոսով:

Չնայած IP հեռախոսների նոր առանձնահատկություններին և  հարմարություններին, որոշները կարող են զգալի թերություններ ունենալ ավանդական հեռախոսների համեմատ: Եթե IP- ի հեռախոսի բաղադրիչները ապահովված չեն անխափան սնուցման աղբյուրով կամ այլ օժանդակ էներգիայի աղբյուրով, ապա հեռախոսը դադարում է աշխատել էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ, որը կարող է տեղի ունենալ արտակարգ իրավիճակներում կամ աղետի ժամանակ, երբ հեռախոսն առավել անհրաժեշտ է: Ավելի հին PSTN ցանցին միացած ավանդական հեռախոսները չունեն այդ խնդիրը, քանի որ նրանք էնէրգիա են ստանում մարտկոցային մատակարարումն ապահովող  հեռախոսային ընկերության կողմից, և այն  կշարունակի գործել, նույնիսկ եթե լինի էլեկտրաէներգիայի երկարատև անջատում: Ինտերնետային ծառայությունների մեկ այլ խնդիր է  ֆիքսված ֆիզիկական տեղակայման  բացակայությունը, որն ազդում է արտակարգ իրավիճակների ծառայությունների, օրինակ `ոստիկանության, հրշեջ կամ շտապ օգնության ծառայությունների մատուցման վրա, եթե որևէ մեկը դրանց կարիքն ունենա: Եթե գրանցված օգտատերը նոր բնակավայր տեղափոխվելուց հետո IP հեռախոսի ֆիզիկական հասցեն  չթարմացնի, արտակարգ իրավիճակների ծառայությունները կարող են ուղարկվել և ուղարկվել են  սխալ վայր:

Խորհրդանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆիկական խորհրդանշանները, որոնք օգտագործվում են հեռախոսային ծառայությունը կամ հեռախոսի հետ կապված տեղեկությունը տպագիր տարբերակով բնութագրելու համար, նշանների ամբողջությունը և այլ միջոցները ներառում են՝ ℡ (U+2121), (U+260E), (U+260F), (U+2706) և (U+2315).

Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին աշխարհի բնակչության միայն 10% -ն էր օգտագործում բջջային հեռախոսներ, իսկ 2005 թվականին այդ տոկոսը հասել էր  մինչև 46%:  2009 թվականի վերջին ամբողջ աշխարհում մոտ 6 մլրդ բջջային և ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներ կային: Այս ցուցանիշն ընդգրկում էր 1,26 միլիարդ ֆիքսված ցանցային բաժանորդ և 4,6 միլիարդ բջջային հեռախոսակապի բաժանորդ:

Արտոնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «US 174,465». pdfpiw.uspto.gov.Հեռագրություն (Բելի առաջին հեռախոսային արտոնագիրը)—Ալեքսանդր Գրեհեմն Բել
  • US 186,787—Էլեկտրական հեռագրություն (մշտապես գործող մագնիս ընդունիչ)—Ալեքսանդ Գրեհեմ Բել
  • US 474,230Ձայնային հեռագիր (գրաֆիտե հաղորդիչ)—Թոմաս Էդիսոն
  • US 203,016Ձայնային հեռախոս (ածխածնային կոճակով հաղորդիչ)—Թոմաս Էդիսոն
  • US 222,390Ածխածնային հեռախոս (ածխախնային հատիկավոր հաղորդիչ)—Թոմաս Էդիսոն
  • US 485,311Հեռախոս (պինդ ածխածնային հաղորդիչ)—Անթոնի Ս. Ուայթ (Բելի ինժեներ) Այս կառուցվածքն օգտագործվել է մինչև 1925թվականը, իսկ տեղակայված հեռախոսնեերը՝ մինչև 1940-ական թթ.:
  • US 3,449,750Երկկողմանի ռադիոհաղորդակցություն և ազդանշանային սարքեր—Գ. Հ. Շվայգերթ
  • US 3,663,762Բջջային հեռախոսի հաղորդակցման համակարգ—Ամոս Էդուարդ Ջոելl (Բելի լաբորատորիա)
  • US 3,906,166Ռադիոհեռախոսային համակարգ (DynaTAC բջջային հեռախոս)—Մարտին Կուպեր (Motorola)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brooks, John (1976). Telephone: The first hundred years. HarperCollins.
  • Bruce, Robert V. (1990). Bell: Alexander Graham Bell and the Conquest of Solitude. Cornell University Press. ISBN 978-0-8014-9691-2.
  • Casson, Herbert Newton. (1910) The history of the telephone online.
  • Coe, Lewis (1995). The Telephone and Its Several Inventors: A History. Jefferson, NC: McFarland & Co.
  • Evenson, A. Edward (2000). The Telephone Patent Conspiracy of 1876: The Elisha Gray – Alexander Bell Controversy. Jefferson, NC: McFarland & Co.
  • Fischer, Claude S. (1994) America calling: A social history of the telephone to 1940 (Univ of California Press, 1994)
  • Huurdeman, Anton A. (2003). The Worldwide History of Telecommunications Hoboken: NJ: Wiley-IEEE Press.
  • John, Richard R. (2010). Network Nation: Inventing American Telecommunications. Cambridge, MA: Harvard University Press.
  • MacDougall, Robert. The People's Network: The Political Economy of the Telephone in the Gilded Age. Philadelphia: University of Pennsylvania Press.
  • Mueller, Milton. (1993) "Universal service in telephone history: A reconstruction." Telecommunications Policy 17.5 (1993): 352–69.
  • Todd, Kenneth P. (1998), A Capsule History of the Bell System. American Telephone & Telegraph Company (AT&T).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]