Յունիկոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Unicodeից)
Յունիկոդի պատկերանիշը

Յունիկոդը (անգլ.՝ Unicode) հաշվողական ոլորտի նիշերի այլագրման (կոդավորման) ստանդարտ է, որը ներառում է աշխարհի գրեթե բոլոր գիր ունեցող լեզուների գրերը և բազմաթիվ այլ նշաններ։

Յունիկոդ ստանդարտը առաջարկել է 1991 թվականին «Յունիկոդի Կոնսորցիում» (անգլ.՝ Unicode Consortium, Unicode Inc.) կազմակերպությունը։ Այդ ստանդարտի օգտագործումը թույլ է տալիս կոդավորել տարբեր գրերի բազմաթիվ նշաններ։ Յունիկոդ ստանդարտով գրված փաստաթղթերում կարող են լինել չինական հիերոգլիֆները, մաթեմատիկական սիմվոլները, հայկական, հունական, վրացական, լատինական և կիրիլական այբուբենի տառերը, ընդ որում լրացուցիչ կոդային էջերը այլևս անհրաժեշտ չեն։


Արտաքին հղումներ [խմբագրել]