Մասնակից:Roobenstein/30
«Guns for Hands» Guns for Hands | ||||
---|---|---|---|---|
Twenty One Pilotsի երգը «Vessel» ալբոմից | ||||
Թողարկված | 2012 թվականի դեկտեմբերի 26-ին[1] | |||
Ֆորմատ | CD, թվային բեռնում | |||
Ձայնագրված | 2012 | |||
Ժանր | ռեգգի, ռեփ, թրիփ-հոփ, փսիխոդելիկ երաժշտություն | |||
Տևողություն | 4:33 | |||
Լեյբլ | Warner Japan | |||
Հեղինակ | Թայլեր Ջոզեֆ | |||
Պրոդյուսեր | Թայլեր Ջոզեֆ, Գրեգ Ուելս[2][3] | |||
Vessel ալբոմի երգացանկ | ||||
|
Guns for Hands, Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ՝ Regional at Best երկրորդ ստուդիական ալբոմի համար: Թողարկվել է որպես սինգլ միայն Ճապոնիայում[4]։ Չնայած այն թողարկվեց Regional at Best ալբոմում, սակայն երգը վերաձայնագրվեց և վերաթողարկվեց Vessel երրորդ ստուդիական ալբոմում[5]։ Երգի երաժշտական տեսահոլովակի ռեժիաոր դարձավ Մարկ Էշլեմանը[6]։ Երգը հասավ մինչև Japan Hot 100-ի 21-րդ հորիզոնականին։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Rock Sound-ին տված հարցազրույցում Թայլեր Ջոզեֆը բացատրեց, որ Guns for Hands-ը հայտնվել է խմբի և երիտասարդ երկրպագուների հանդիպումից հետո, ովքեր քննարկեցին, թե ինչ էին զգում և թե ինչ էին մտածում ինքնասպանությունների մասին։ Թայլերը ասաց նաև, որ երգի շնորհիվ նա փորձեց հասցնել երիտասարդներին, որպեսզի նրանք բացասական եներգիան ուղղեն այլ բաների վրա, ոչ թե իրենց[7]։
Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Guns for Hands երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանվեց մեծ սպիտակ սենյակում, դատարկ, բացառությամբ կատարողների և նրանց գործիքների։ Տեսահոլովակի սկզբում ցույց է տրվում երգի անունը ճապոներեն ենթագրերի օգնությամբ։ Ջոզեֆը կապույտ վերնաշապիկ էր կրում, իսկ Դանը կարմիր՝ ներկայացնելով խմբի լոգոտիպը։ Տեսահոլովակը սկսվում է նրանով,որ Ջոզեֆը դահուկորդի դիմակ է հագնում և մի դիմակ էլ տալիս է թմբկահար Ջոշ Դանին։ Նրանք սկսում են բուռ ն ելույթ ունենալ, որից հետո հանում են դիմակները։ Ջոզեֆը ուշադրություն է դարձնում նրան, որ իր բարձրախոսը չէր ձայնագրում և սկսում է թափահարել այն։
Մինչ երգի ռեփ մասի սկսվելը երկու կատարողներն էլ դեմքերը փաթաթում են գունավոր կպչուն ժապավենով, որը նույնպես խորհրդանշում է նրանց լոգոտիպը։ Չնայած դրան վերջում նրանք հանում են իրենց դիմակները։
Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվային բեռնում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Guns for Hands» | 4:33 |
EP | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Guns for Hands» | 4:33 | |||||||
2. | «Forest» | 4:06 |
Ձայնագրման անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թայլեր Ջոզեֆ — վոկալ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, ուկուլելե, բաս-կիթառ
- Ջոշ Դան — թմբուկների հավաքածու
Հիթշքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթշքերթ (2013) | Դիրք |
---|---|
Japan Hot 100 (Billboard)[8] | 21 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Right-on2012A&WのテレビCM曲「ガンズ・フォー・ハンズ」ビデオクリップ完成!YouTube公開!|twenty one pilots / トゥエンティ・ワン・パイロッツ|ワーナーミュージック・ジャパン». Վերցված է November 5, 2016-ին.
- ↑ «Twenty One Pilots - Biography, Albums, Streaming Links - AllMusic». Վերցված է November 5, 2016-ին.
- ↑ «Twenty One Pilots». Voodoo Music Festival. Արխիվացված է օրիգինալից January 23, 2015-ին. Վերցված է November 5, 2016-ին.
- ↑ «Three Songs – EP». Amazon.com US. Amazon.com. Վերցված է January 22, 2014-ին.
- ↑ «Migraine – EP». iTunes US. Apple Inc. Վերցված է January 13, 2014-ին.
- ↑ «Twenty One Pilots - "Guns For Hands"». MTV. January 28, 2013. Վերցված է January 13, 2014-ին.
- ↑ «Track-By-Track: Twenty One Pilots - Vessel». Rock Sound. September 4, 2013. Վերցված է February 28, 2019-ին.
- ↑ http://www.billboard.com/artist/430557/Twenty+One+Pilots/chart?f=848