Jump to content

Մասնակից:Maksimking111/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Maksimking111/Ավազարկղ

Լորա Գիբեր (ֆր.՝ Laure Guibert, ), ֆրանսիացի դերասանուհի և բեմանկարիչ:

Հայտնի է դարձել 1990 թվականին՝ շնորհիվ «AB Production»-ի կողմից նկարահանվող հեռուստասերիալների։ Նա խաղում էր Բենեդիկտի՝ (կա ուղղակի Բենեի) Ժոզեի ընկերուհու դերը երիտասարդական «Հելենն ու տղաները» (ֆր.՝ Hélène et les garçons), իսկ հետո նաև դրա շարունակությունը համարվող՝ «Սիրո պատրանքները» և «Սիրո արձակուրդները» հեռուստասերիալներում:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորա Գիբերը ծնվել է 1968 թվականին փետրվարի 20-ին Նանտում։

Ամուսնացած է, ունի երկու դուստր: Լորան ունի եղբայր՝ Ֆրանկ անունով: Նա սիրում է զբաղվել ստորջրյա լողով: Ուտելիքներից սիրում է հայրենի Բրետանում պատրաստվող յուղաբլիթները:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորան ավարտելի է Ռենի արվեստի ակադեմիան (Բրետանում գտնվող): Դրանից հետո ապագա դերասանուհին ուղևորվեց Փարիզը «նվաճելու»: Սկզբում նա աշխատում էր որպես բեմանկարիչ-ձևավորող ֆիլմերի և գովազդների նկարահանման տաղավարներում, մինչև նրան չհրավիրեցին նկարահանվելու Բենեի դերը «Հելենն ու տղաները» հեռուստասերիալում[1]:

«Հելենն ու տղաները», «Սիրո պատրանքները» և «Սիրո արձակուրդները» հեռուստասերիալներում Լորա Գիբերը խաղաց Բենեդիկտի՝ Բենեի դերը: Բենեն մի սովորական աղջիկ էր Բրետանից, ով եկել էր Փարիզ՝ համալսարանում սովորելու նպատակով: Փարիզում Բենեի հետ ծանոթանում է Էլենի ընկերությունը, որը աղջիկ էր փնտրում Ժոզեի համար (Ժոզեի դերակատարն էր Ֆիլիպ Վասյորը): Այդ պահից սկսած Լորա Գիբերի կերպարը դարձավ եռագրության գլխավոր դերասաններից մեկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]