Jump to content

Մասնակից:Lusaber1984/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղավնի
Ստեփանյան
Ծնվել է1906(1906)
ԾննդավայրԴիլիջան
Մահացել էհուլիսի 24, 1980(1980-07-24)
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմատենագետ-գրադարանավար

Աղավնի Ստեփանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղավնի Հակոբի Ստեփանյան[1][2](1906, Դիլիջան- 24 հուլիս, 1980, Երևան) Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, Դիլիջանի դպրոցի կոմերիտական բջջի քարտուղար, Դիլիջանի պիոներական գավառային շտաբի պետի տեղակալ, Դարալագյազի և Էջմիածնի ԼԿԵՄ գավառային կոմիտեի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղավնի Հակոբի Ստեփանյանը ծնվել է 1906 թվականին Դիլիջանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում և այստեղ էլ հաղորդակցվել խորհրդային միության գաղափարախոսությանը։ 1923թ. եղել է դպրոցի կոմերիտական բջջի քարտուղար, ապա Դիլիջանի պիոներական գավառային շտաբի պետի տեղակալ: 1926թ. նշանակվել է Դարալագյազի ԼԿԵՄ գավառային կոմիտեի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ։ Երկու տարի աշխատելուց հետո նույն պաշտոնով տեղափոխվել է Էջմիածին: 1929թ. ՀԼԿԵՄ Կենտկոմը Ս.Ստեփանյանին գործուղել է Մոսկվա սովորելու «Պրավդայի» անվան ժուռնալիստիկայի համամիութենական ինստիտուտում: Աղավնի Ստեփանյանն աշխատել է «Սոցիալիստական անասնապահություն» («Ավանգարդ[3]», «Սոցիալիստական գյուղատնտեսություն», «Բոլշևիստկայա պեչատ» և այլ պարբերականների խմբագրություններում: 1933թ. աշխատանքի է նշանակվել Ղամարլուի (Արտաշատ) մեքենատրակտորային կայանի քաղաքական բաժնի «Բոլշևիկյան կորիզ» թերթի խմբագրությունում: Մեկ տարի տար հետո սկսել է աշխատել «Խորհրդային Հայաստան[4]», «Կոմունիստ[5]», «Խորհրդային դպրոց[6]» թերթերի խմբագրություններում:

1937թվականին քաղաքական իրադարձությունների ծանր պայմաններում ՀԿԿ Կենտկոմը նրան նշանակել է Ալ Մյասնիկյանի անվան Հանրային գրադարանի տնօրեն: 1942թ. համատեղության կարգով մարքսիզմ- լենինիզմ է դասախոսել բժշկական, պոլիտեխնիկական ինստիտուտներում, իսկ 1953թ. նաև պետական համալսարանում:

Ս.Ստեփանյանը ընտրվել է կուսակցական, հասարակական, պետական օրգաններում պատմագավոր, պլենումների անդամ, «Գիտելիք» ընկերության նախագահ և այլն:

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1926 թվականից նա 100-ից ավելի գրախոսություններ և ծրագրային հոդվածներ է տպագրել: Սակայն, դասախոսական աշխատանքից առավել գնահատելի է Ալ.Մյասնիկյանի անվան գրադարանի տնօրենի նրա պաշտոնավարությունը: Նա տնտեսապես և կազմակերպչորեն ամրապնդել է գրադարանը, որը դարձել է գիտության կարևոր կենտրոններից մեկը՝ պետական համալսարանից հետո:

1940 թվականին նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել գրադարանի նոր շենքի բացումը, որին ներկա են եղել ակադեմիկոսներ՝ Հովսեփ Օրբելին, Ս.Դ.Գրեկովը, Էզրաս Հասրաթյանը, Մանուկ Աբեղյանը և շատ այլ ճանաչված գիտնականներ: Պետական արխիվներում պահպանվում են Ա.Ստեփանյանի, Ա.Բաբայանի և այլոց ստորագրություններով գրություններ, զեկուցագրեր գրադարանի պրոբլեմները լուծելու մասին: 1940թ. օգոստոսի 16-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմը որոշում է ընդունել, որ գրադարանը ազգային գրապահոց է և պետք է ձեռք բերել այլ երկրներում տպագրված գրքեր, որի համար անհրաժեշտ է ստեղծել «Դեզիդերատ» (պակասող գրքերի) գրացուցակ և ձեռք բերել, համալրել: 1935թ. գրադարանը համարվել է մեթոդական կենտրոն հանրապետության բոլոր գրադարանների համար։ Այդ իրագործելու նպատակով 1947թ. սկսվել է տպագրել «Նշանավոր և հիշարժան տարեթվերի օրացույցները» եռամսյակը մեկ անգամ, որը խմբագրում էր Ա. Ստեփանյանը։ Նա գրել և կազմել է գրադարանագիտական, մատենագիտական գրքեր ու ձեռնարկներ: 1953 թվականին անցնում է պետական համալսարան դասախոսական աշխատանքի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելյան, Բալաբեկ (2002). Գրքի Երախտավորներ. Գիրք. ISBN 99930-65-08-0.
  2. Աղավնի, Ստեփանյան (1976). «https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/yerevanihamals/1976(3)_ocr.pdf». Երևանի համալսարան. թիվ (3): էջ 77. {{cite journal}}: External link in |title= (օգնություն)
  3. «BROWES BY YEAR». tert.nla.am. Վերցված է 2024-04-05-ին.
  4. «BROWSE BY YEAR». tert.nla.am. Վերցված է 2024-04-05-ին.
  5. «BROWSE BY YEAR». tert.nla.am. Վերցված է 2024-04-05-ին.
  6. «BROWES BY YEAR». tert.nla.am. Վերցված է 2024-04-05-ին.