Մասնակից:Lilit H-yan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոբրեզիա պարսկական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բոշխազգիներ
Տեսակ Կոբրեզիա պարսկական
Լատիներեն անվանում
Sedum stoloniferum


Կոբրեզիա պարսկական (լատին․՝ Kobresia persica), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5-7 սմ բարձրությամբ խիտ ճիմ առաջացնող բույս է։ 0,5 սմ երկարությամբ գծային տերևները դեղնավուն տերևապատյաններով են, իսկ 1-2 մմ լայնությամբ տերևները 2թիթեղիկներով։ Գագաթնային հասկանման ծաղկաբույլը կազմված է սակավածաղիկ հասկիկներից։ Ծածկող թեփերը շականակագույն են, առանց սպիտակ-թաղանթային եզրերի։ 2-2,3 մմ երկարությամբ էլիպսաձև պտուղը ունի շատ կարճ կտուց[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Ապարանի Ֆլորիստիկակամ շրջանում (Թեժ լեռ)։Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախակովկասը, Դաղստանը, Հարավային Անդրկովկասը, Ղարաբաղը, Թալիշը, Միջին Ասիան և Իրան։[1]

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում են ծովի մակարդակից 3000 և ավելի մետր բարձրությունների վրա, ալպյան գոտում, քարքարոտ տեղերում և մարգագետիններում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում է օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հիմնական սպառնալիքը կլիմայի գլոբալ փոփոխությունն է։ Ընդգրկաված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.