Մասնակից:Kristina Kutuzyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kristina Kutuzyan/Ավազարկղ

Դալգոնա կամ պոպգի (կորեերեն՝ 달고나, 뽑기), կորեական կոնֆետ՝ պատրաստված շաքարավազի և կերակրի սոդայի խառնուրդից[1]։ Կախված տարածաշրջանից՝ այն ունի տարբեր անուններ։ Դա քաղցրավենիք էր, որը վայելում էին կորեացի երեխաները 1950-ականների կեսերից։ Պատճառն այն էր, որ այն ավելի էժան և քաղցր էր, քան խանութներում վաճառվող սովորական քաղցրավենիքները: Այն այսօր էլ ունի լայն տարածում, և հատկապես 21-րդ դարի սկզբից, ռետրո միտումների շնորհիվ հաճախ կարելի է տեսնել դրանք վաճառող կրպակներ քաղաքի կենտրոնական շրջանների փողոցներում, ինչպես Սեուլ քաղաքի Ինսա-դոնգ փողոցում։ Մեծահասակները նույնպես գնում և ուտում են դրանք հին ժամանակները հիշելու համար[2]: Կաղապարով սեղմելով հնարավոր է տարբեր ձևերի դալգոնա պատրաստել։

1960-ականներին և 1970-ականներին դալգոնան հանրաճանաչ քաղցրավենիք էր երեխաների համար, ովքեր շերեփի վրա դնում էին սպիտակ շաքարի (գլյուկոզա) խորանարդի կտոր, հալեցնում այն ​​կրակի վրա, այնուհետև այն խառնում սոդայի փոշիով և ուտում: Այսպիսով՝ պոպգին պատրաստվում էր հալած շաքարի մեջ մի քիչ սոդայի փոշի ավելացնելով և այն տափակացնելով[3][4]: Դալգոնան պարզապես ուտում են հալած շաքարի տեսքով, բայց ի տարբերություն սրա, պոպգին լցնում են երկաթե ափսեի մեջ և սեղմում կլոր երկաթե ափսեով, որ հարթվի։ Այդ պահին հարթեցրած զանգվածը սեղմում են այնպիսի կաղապարի մեջ, ինչպիսին է աստղը կամ սիրտը, որպեսզի պատկերը տպվի[5]։ Պոպգին ուտելիս երբեմն ասեղով կարելի է առանձնացնել հենց այդ պատկերը, որը բավականին զվարճալի զբաղմունք է: Կախված տարածաշրջանից, պոպգին կոչվում է նաև տիգի, ճոգջա կամ տոնգ գվաջա: Նախկինում դալգոնա և պոպգի շատ էր վաճառվում ցանկացած նրբանցքներում, իսկ մեր օրերում միայն զբոսաշրջային վայրերում կարելի է տեսնել դրանք պատրաստող և վաճառող մարդկանց։ Ինչպես նաև շուկայում կան «Հիշողություններ» անունով գործարանային արտադրանքներ։ Բացի այդ վաճառում են դալգոնայի պատրաստման հատուկ հավաքածուներ, որոնցով դուք կարող եք ինքներդ պատրաստել տանը: 2020 թվականին պատրաստվել է «Դալգոնա» սուրճը օգտագործելով դալգոնան։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջանում, ներառյալ Սեուլում և Ինչոնում, այն հիմնականում կոչվում էր պոպգի և դալգոնա։ Սրանից ելնելով այն ներկայացվեց որպես դալգոնա կամ պոպգի Նեթֆլիքսի «Կաղամարի խաղ» հեռուստասերիալում։ Այնուամենայնիվ անունները տարբեր են՝ կախված տարածաշրջանից, և հիմնականում օգտագործվում են հետևյալ անունները.

  • Տիգի[6]․ Այն սովորաբար օգտագործվում էր Դեջոնում, և այլ շրջաններում ներառյալ Չունգչոնգդոյի մեծ մասը՝ բացառությամբ Չոնգջուի և Ջոլլադոյի մեծ մասը՝ բացառությամբ Գվանգջուի: «Տիգի»-ն արտացոլում է Չունգչոնգդո և Ջոլլադո բարբառների առանձնահատկությունները, որտեղ «ㅏ» (ա) ձայնավորը վերածվում է «ㅣ» (ի) ձայնավորի, իսկ երբ վերածվում է ստանդարտ լեզվի, այն դառնում է «տեգի»:
  • Տեգի[7]․ Ասում են, որ Ջեջու կղզում «տիգի» բառով ​​փոխարինելու փոխարեն, որը բարբառային ձևն է, նրանք փոխառել են ստանդարտ բարբառը և այն անվանել «տեգի», ինչպես Չունգչոնգդոյում կամ Ջոլլադոյում:
  • Գուգջա[8]․ Այն հիմնականում օգտագործվում էր Դեգու/Գյոնգբուկ շրջաններում, և այն կոչվում էր «գուկջա», քանի որ պատրաստվում և ուտում էին շերեփով։ Բացի այդ, այն նաև կոչվում է «փաճակունգ», բայց այն չունի այդքան լայն գործածություն, որքան «գուջան»:
  • Ճոգջա[9]․ Այն հիմնականում օգտագործվում էր Գյոնգնամ շրջանում և ենթադրվում է, որ այն առաջացել է Գուկջայի բարբառից, սակայն դա ճշգրիտ չէ։
  • Օրիտեգի/օրիտիգի[10]․ Այն հիմնականում գործածվել է Մասանում և ասվում է, որ այն առաջացել է «կտրել և պատռել» բարբառից։
  • Տոնգ գվաջա[11]․ Բուսանում ասում են, որ բացի ճոգջայից, անվանում են նաև «տոնգ գվաջա» (կղանք քաղցրավենիք)։ Ինչպես երևում է անունից, դրանք կոչվում են «կղանք քաղցրավենիք», քանի որ նման են կղանքի։

1970-ականներից և 1980-ականներից, երբ պոպգիի հանրաճանաչությունն իր գագաթնակետին էր, մինչև 2000-ականների սկիզբը, մեդիայի ազդեցությունը քիչ էր, ուստի անունները տարբեր էին՝ կախված տարածաշրջանից: Այնուհետև խելացի հեռախոսների տարածման և մեդիայի ազդեցության մեծացումով, բնականաբար մեծացավ նաև Սեուլ/Գյոնկիգվոնի ազդեցությունը, որտեղ մեծապես ենթարկվում էին մեդիային։ Սրանից հետո տարածաշրջանային այս անունները կորցրին իրենց ուժը, և այժմ միջնակարգ և ավագ դպրոցի աշակերտների մեծ մասը դրանք անվանում են դալգոնա:

Դալգոնան մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Սոնգ Սընգ Հվանը թողարկեց «Սեքսուալ դալգոնա» մյուզիքլը։ «Դալգոնա» մյուզիքլը բեմադրվել է խոշոր թատրոններում 2006 թվականին[12], իսկ 2007 թվականին ներկայացվել է նաև Ճապոնիայում[13]։

2021 թվականին Նեթֆլիքսը թողարկեց «Կաղամարի խաղ» դրաման, որտեղ դալգոնան և պոպգին հանդես եկան որպես խաղ, ինչն էլ որոշում էր հերոսների կյանքը կամ մահը։ «Կաղամարի խաղ»-ը թողարկումից հետո դալգոնայի հանրաճանաչությունը մեծացավ ամբողջ աշխարհում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. <<두산백과>> 달고나
  2. 〈추억의 카페〉 서울 도심 한가운데서 만나는 옛노래·옛물건 2010년 5월 26일 《매일경제》
  3. 달고나, 돌아왔고나... 26th Febrary 2003 이주현
  4. [뒷골목 맛집 탐험뽑기의 마력] 21th August 2003 황교익
  5. <<두산백과>> 뽑기
  6. '뽑기' '달고나' 어떻게 부르셨나요? 14th April 2015 나윤정
  7. '뽑기' '달고나' 어떻게 부르셨나요? 14th April 2015 나윤정
  8. '뽑기' '달고나' 어떻게 부르셨나요? 14th April 2015 나윤정
  9. '뽑기' '달고나' 어떻게 부르셨나요? 14th April 2015 나윤정
  10. '뽑기' '달고나' 어떻게 부르셨나요? 14th April 2015 나윤정
  11. '뽑기' '달고나' 어떻게 부르셨나요? 14th April 2015 나윤정
  12. 송승환 뮤지컬 ‘달고나’ 연출 2006년 9월 10일 《한겨레신문》
  13. «뮤지컬 `달고나`·`대장금` 일본 수출». 《매일경제》. 2007-07-23. Արխիվացված է օրիգինալից 2015-01-19-ին. Վերցված է 2021-11-02-ին.