Մասնակից:K.M.A.T 1972/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1508-1513 թվականներին մասնակցել է Քեմբրիյան լիգայի պատերազմին: 1513-ին Ֆրանչեսկո Մարիա դելա Ռովերը Հռոմում դեսպան է նշանակվել: Պահպանում է բարեկամական հարաբերություններ նկարիչների և գրողների հետ, ինչպիսիք են Պիետրո Բեմբոն, Ժակոպո Սադոլետոն, Բեռնարո Դովիցի դա Բիբիենան, Ռաֆայել Սանտին, Միքելանջելոն և այլն: 1515 թվականին Ֆրանսիայի թագավոր դարձավ Ֆրանցիսկ I- ը: Կաստիլոնեն դիվանագիտական ջանքեր է գործադրում, որպեսզի հարթեցնի հարաբերությունները Լևոն X-ի և նոր միապետի միջև, բայց անարդյունք: 1516-ին նա աքսորվում է Մանտուա քաղաք:

1519 թվականից ծառայության մեջ է Ֆեդերիգո Գոնզագայի մոտ: Ցավալիորեն վերապրում է Ռաֆայելի մահը (1520) և նրա հիշատակին նվիրում լատինական էլեգիան: 1523-ի մայիսին, Իզաբելլա դե Էստեյի հավաքակազմում, ուղևորվում է Պադուա և Վենետիկ: