Մասնակից:Haso26/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թիթեռներ,թիթեռները ամենահայտնի միջատներն են և ապրում են ամենուր: Նրանց զարգացման ընթացքում նրանք ամբողջությամբ կերպարանափոխվում են դառնալով ձու, թրթուր, հարսնյակ և հետո թիթեռ : Հարսնյակները հիմնականում գտնվում են կոկոններում: Հայտնի է թիթեռների շուրջ 140 հզ.տեսակ, որոնց մեծ մասը ապրում են արևադարձային շրջաններում :Այստեղ թիթեռները լինում են խոշոր չափերի.թևերի բացվածքը հասնում է 30սմ-ի և շատ վառ են գունավորված: Գիշերային թիթեռներն իրար գտնում են հոտառությամբ :Թիթեռների մարմինը ամբողջությամբ ծածկված է հազարավոր մանր թեփուկներով :Այդ թավշե թեփուկները վնասվելու դեպքում թիթեռը դատապարտված է մահվան :Էգերը դնում են մի քանի հարյուրից մինչև 2-3 հզ.ձու:Թիթեռները ունենում են նաև պարզ աչքեր: Հասուն թիթեռի կյանքի տևողությունը մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ է , ձմեռող տեսակներինը տևում է մի քանի ամիս : Նրանք լինում են օգտակար և վնասատու: ՀՀ-ում , Տավուշի,Լոռու,Սյունիքի մարզերի անտառներում հանդիպում են 3 հզ. տեսակի թիթեռներ: Թիթեռները բազմասեռ են , բազմանում են հիմնականում ձվերով: Թիթեռները շատ գեղեցիկ միջատներ են : Կատեգորիա:Բնագիտություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։