Մասնակից:Gevorg Ghazaryan/Ջորջ Նիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Ջորջ Նիլ
 

Ջորջ Նիլ (անգլ.՝ George D. Neal, ), ամերիկացի քաղաքական գործիչ, Տեխասի 21-րդ փոխնահանգապետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Նիլը ծնվել է 1853 թվականի հոկտեմբերի 7-ին Վիրջինիա նահանգի Ամելիա շրջանում՝ բժիշկ Թոմաս Նիլի և Էլիզաբեթ Հասքինսի ընտանիքում։ 1866 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Տեխաս, որտեղ Նիլի հայրը բժիշկ է աշխատել Վաշինգտոն-Նա Բրազոսեում։ Դպրոցն ավարտելուց հետո կրթություն է ստացել Բեյլորի համալսարանում, իսկ հետո մեկ տարի սովորել է Օսթինի Տեխասի համալսարանում։

Որոշ ժամանակ Նիլը ծառայել է որպես Օսթին շրջանի քարտուղարի տեղակալ, սովորել է իրավաբանություն։ 1878 թվականին ընտրվել է Բելիլի փաստաբանների կոլեգիա։ 1881 թվականին տեղափոխվել է Նավասոտա։ 1884 թվականից մինչև 1886 թվականը Նիլը ծառայել է Գրիմս շրջանի դատավոր, 1888 թվականից մինչև 1896 թվականը՝ Նավասոտայում փաստաբան, իսկ 1896 թվականին ընտրվել է Տեխասի սենատ, որ ավարտի Ու․ Պ․ Մակկոմբի անավարտ թողած ժամկետը։ Մեկ տարի անց ընտրվել է հաջորդ տերմինի, և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1902 թվականը։

1903 թվականին Նիլը որպես թեկնածու մասնակցել է Տեխասի փոխնահանգապետի ընտրություններին և հաղթել։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1907 թվականը։ 1907 թվականին վերադարձել է Նավասոտա, որտեղ մինչև մահը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։

Ջորջ Նիլը մահացել է 1916 թվականի հուլիսի 13-ին Նավասոտայում՝ 62 տարեկան հասակում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականի հոկտեմբերի 7-ին Նիլն ամուսնացել է Ֆանի Բրուքսի հետ, որից ունեցել է երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Lt. Governor George D. Neal». Lt. Governor of Texas. Legislative Reference Library of Texas — www.lrl.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013-01-28-ին. Վերցված է 14.1.2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  • «George D. Neal». Handbook of Texas Online. Texas State Historical Association. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013-01-28-ին. Վերցված է 14.1.2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Կատեգորիա:ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներ