Մասնակից:Gevorg Ghazaryan/Բիբիանա Աիդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Բիբիանա Աիդո
 

Բիբիանա Աիդո Ալմագրո (իսպ.՝ Bibiana Aído Almagro, ), իսպանացի սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչ[1]: 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 20-ը Սապատերոյի կաբինետում զբաղեցրել Է Իսպանիայի իրավահավասարության նախարարի պաշտոնը: Հետագայում Իսպանիայի իրավահավասարության նախարարությունը ներառվել է Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության կազմում, որը գլխավորել է Լեյրե Պախինը, ոիսկ Աիդոն զբաղեցրել է պետքարուղարի պաշտոնը և պատասխանատու է եղել իրավահավասարության հարցերի համար: 2011 թվականի սեպտեմբերին վայր է դրել պետքարտուղարի լիազորությունները և աշխատանքի անցել որպես ՄԱԿ-ի կանանց հարցերով խորհրդատու[2]:

1993 թվականին Աիդոն դարձել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ և մասնակցել Ալկալե դե լոս Գասուլեսի տեղական կոմիտեի ստեղծմանը: 1994-1999 թվականներին սովորել է Կադիսայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում[3]։ 1995 թվականին ընտրվել է երիտասարդական-սոցիալիստական կազմակերպության կադիսյան բաժանմունքի հասարակայնության հետ կապերի քարտուղար և անդամակցել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությանը։ 2003-2006 թվականըներին Աիդոն եղել է Անդալուսիայի խորհրդարանի պատգամավոր։ Մինչև 2008 թվականը Աիդոն Անդալուսիայի մշակույթի նախարարությունում զբաղվել է նաև ֆլամենկոյի առաջխաղացման հարցերով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Council of Ministers of Spain official Web site». Արխիվացված է օրիգինալից հուլիսի 22, 2011-ին. Վերցված է մայիսի 8, 2017-ին.
  2. «Un juez rompe el tabú de la violencia de género - elmundo.es videos». www.elmundo.es. Վերցված է մայիսի 8, 2017-ին.
  3. «María Sanahuja Divorcio y Violencia de Género: dos leyes contradictorias». www.pensamientocritico.org. Վերցված է մայիսի 8, 2017-ին.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011-08-14-ին. Վերցված է 2011-07-15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:21-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իսպանացի գիտնականներ Կատեգորիա:Իսպանացի տնտեսագետներ