Jump to content

Մասնակից:Boris Movsisyan 5/Ավազարկղ 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուրաբ Պոպխաձե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990-1991 Վրաստան Էրեթի 36 (21)
1991-1992 Վրաստան Կախեթի 34 (0)
1992-1994 Վրաստան Ալազանի 52 (0)
1994-1996 Վրաստան Մետալուրգ (Ռուսթավ) 47 (5)
1997-2000 Ռուսաստան Կռիլյա Սովետով 81 (3)
2000 Ռուսաստան Լոկոմոտիվ (ՆՆ) 12 (1)
2001 Ռուսաստան Ալանիա 5 (0)
2002-2003 Ուկրաինա Կրիվբաս 21 (0)
2004 Ռուսաստան Մետալուրգ Կուզբասս 10 (0)
2008-2009 Վրաստան Էրեթի 1 (0)
Ազգային հավաքական
1998-1999 Վրաստան Վրաստան 4 (0)
Մարզչական կարիերա
201?-2013 Վրաստան Էրեթի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Զուրաբ Պոպխաձե (վրաց.՝ ზურაბ თამაზის ძე ფოფხაძე, ), վրացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հայտնի է Սամարայի «Կռիլյա Սովետովի», Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվի», ինչպես նաև Վրաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած ելույթներով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական ֆուտբոլային դպրոցի սան է։ Մինչև 12 տարեկան հաճախել է պարի խմբակ, բայց արդյունքում ընտրել է ֆուտբոլը։ Մեծացել է ֆուտբոլային ընտանիքում․ հայրը խաղացել է Վրաստանի առաջնությունում, եղբայրը՝ Քութայիսի «Տորպեդոյում» և «Գուրիայում»։ 1991 թվականին Զուրաբը, նրա հայրը և հորեղբայրը խաղացել են մեկ թիմում՝ Թելավիի «Կախեթում» և առաջին վրացական լիգայից անցել են բարձրագույն: Զուրաբի ֆուտբոլի գլխավոր ուսուցիչը եղել է Ռևազ Ձոձուաշվիլին։ 1997 թվականին սկսել է խաղալ Ռուսաստանում՝ պայմանագիր կնքելով Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ։ Նա իրեն դրսևորել է որպես ուժեղ, անզիջում պաշտպան, որը կարող էր գնդակը խլել առանց ֆոլի։ Ավելի ուշ դարձել է թիմի ավագ, սակայն 200 թվականին ցածր մարզավիճակի պատճառով վարձավճարով ուղարկվել է Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվին»։ Մրցաշրջանի ավարտից հետո մեկ տարվա պայմանագիր է կնքել «Կռիլյա Սովետովի» հետ, սակայն արդյունքում թիմում չի ամրապնդել իր տեղը։ 2001 թվականին խաղացել է «Ալանիայում», ապա «Կրիվբասում» և «Մետալուրգ-Կուզբասում»։ 1998-99 թվականներին 4 խաղ է անցկացրել Վրաստանի հավաքականի կազմում ԵԱ-2000 ընտրական փուլում։

2013 թվականին հունվարի 15-ին Պոպխաձեին կախված են գտել Շրոմա գյուղում։[1][2]։ Ենթադրություններ կան, որ նա ինքնասպան է եղել ընտանիքում եղած կոնֆլիկտի պատճառով[3]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Не стало Зураба Попхадзе
  2. «Экс-игрока «Крыльев Советов» и «Алании» нашли повешенным». Արխիվացված է օրիգինալից 2013-01-16-ին. Վերցված է 2013-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Бывший игрок «Крыльев Советов» Зураб Попхадзе покончил с собой

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]