Մասնակից:Bella Hovhannisyan/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆլեմինգ Քրիստենսեն (դան․՝ Flemming Christensen,), դանիայի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ, ով խաղացել է հարձակվողի դիրքում։ 1986 թվականի Աշխարհի առաջնության մասնակից Դանիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստենսենն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Կոպենհագենի ԱԲ Գլադսաքս քաղաքում։ 1979 թվականին նորամուտը նշել է երկրորդ դիվիզիոնում[1]։ 1981 թվականին հարձակվողը տեղափոխվել է բարձրագույն դիվիզիոնի «Լինգբյու» ակումբ[2]։ Եվ մրցաշրջանի վերջում նրա հետ հաղթել է Դանիայի առաջնությունը։

1982 թվականի ամռանը Քրիստենսենը միացավ ֆրանսիական «Սենտ Էտյենին»[3]։ Այնտեղ նա խաղացել է մրցաշրջանը և 1983 թվականի կեսերին վերադարձել է «Լինգբի»[4]։ Նույն թվականին Ակումբի կազմում Ֆլեմինգը դարձել է երկրի չեմպիոն, իսկ 1984 և 1985 թվականներին նվաճել է Դանիայի գավաթը։

1986 թվականին Քրիստենսենը կրկին մեկնել է արտերկիր՝ դառնալով շվեյցարական «Արաու» ակումբի ֆուտբոլիստ, որտեղ անցկացրել է իր կարիերայի 2 տարին [4]։ 1988 թվականին Ֆլեմինգը կրկին սկսել է խաղալ «Լինգբյու»- ում[2]։ 1990 թվականին նրա հետ նվաճել է իր երրորդ ազգային գավաթը, իսկ 1992 թվականին նվաճել է իր երկրորդ չեմպիոնական տիտղոսը։ Ընդհանուր առմամբ, Քրիստենսենը «Լինգբյուի» կազմում խփել է 124 գոլ և պրոֆեսիոնալ մակարդակում մնացել Դանիայի լավագույն ռմբարկուն մինչև 2002 թվականը[3]։ 1992 թվականին վերադարձել է ԱԲ Գլադսաքսե, որտեղ էլ ավարտել է կարիերան 1993 թվականին[5]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայի հավաքականի կազմում Քրիստենսենը նորամուտը նշել է 1982 թվականի մայիսի 5-ին Շվեդիայի դեմ ընկերական խաղում (1:1)[6]։ 1986 թվականին մարզիչ Զեպ Պիոնտեկը նրան ընդգրկել է ազգային հավաքականի կազմում Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնության համար։ Սակայն հարձակվողն ամբողջ Մրցաշարն անցկացրել է պահեստայինների նստարանին՝ այդպես էլ չհայտնվելով խաղադաշտում[3]։ Ազգային հավաքականի կազմում անցկացրած 7 տարիների ընթացքում նա մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ[1]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային կարիերան ավարտելուց հետո Քրիստենսենը մարզչական կարիերան սկսել է 2000 թվականին՝ ինն ամիս աշխատելով ԱԲ Գլադսաքս ակումբում որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար[7]։ Հետագայում նա աշխատել է որպես գլխավոր մարզիչ «Սլագելսե Բի» ակումբներում 2003-2005 թվականներին, «Նեստվեդ» ակումբներում 2005-2007 թվականներին և կրկին ԱԲ Գլադսակսում 2007-2010 թվականներին[8]:

2011 թվականի նոյեմբերի 12-ին հայտնի է դարձել, որ Ֆլեմինգը մարզելու է Ֆարերյան «Ֆուգլաֆյերդուր» թիմը[9]։ Ակումբը Քրիստենսենի առաջին մրցաշրջանում զբաղեցրեց երկրորդ տեղը որպես մարզիչ, և Նա Ֆարերյան կղզիներում ճանաչվեց «Տարվա մարզիչ» 2012 թվականի հոկտեմբերին[10]։

Դանիացին որոշել է հեռանալ Ֆարերյան կղզիներից 2012 թվականի մրցաշրջանից հետո, իսկ 2013 թվականի մայիսին դարձել է նորվեգական «Վարդ Հեուգեսունդ» ակումբի նոր մարզիչը[11]։ Դանիացին որոշել է հեռանալ Ֆարերյան կղզիներից 2012 թվականի մրցաշրջանից հետո, իսկ 2013 թվականի մայիսին դարձել է նորվեգական «Վարդ Հեուգեսունդ» ակումբի նոր մարզիչը[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինգբյու
  • Դանիայի Առաջնություն (2)՝ 1983, 1991/1992
  • Դանիայի գավաթի գավաթակիր (3)՝ 1983/1984, 1984/1985, 1989/1990

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1989


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Профиль Флемминга Кристенсена» (դանիերեն). Датский футбольный союз. Արխիվացված է օրիգինալից 2021-09-05-ին. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 «Klub 100» (դանիերեն). Официальный сайт ФК «Люнгбю». Արխիվացված է օրիգինալից 2021-08-12-ին. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 «Danske VM-minder: Laudrup, Elkjær, superstjernerne og vi andre» (դանիերեն). Tipsbladet. 2018-06-04. Արխիվացված է օրիգինալից 2021-09-05-ին. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 «Профиль Флемминга Кристенсена» (գերմաներեն). sport.de. Արխիվացված է օրիգինալից 2021-09-05-ին. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  6. «Denmark vs Sweden, 5 May 1982» (անգլերեն). eu-football.info. Արխիվացված է օրիգինալից 2021-09-05-ին. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Flemming Christensen vender tilbage til AB» (դանիերեն). Politiken. 2007-02-06. Վերցված է 2021-09-05-ին.
  8. «Flemming Christensen stopper i AB» (դանիերեն). Bold. 2010-06-14. Արխիվացված է օրիգինալից 2021-09-05-ին. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Endnu en dansk træner til Færøerne» (դանիերեն). Bold. 2011-11-13. Արխիվացված է օրիգինալից 2012-02-10-ին. Վերցված է 2021-09-05-ին.
  10. «Dansker årets træner på Færøerne» (դանիերեն). Bold. 2012-10-09. Արխիվացված է օրիգինալից 2012-10-10-ին. Վերցված է 2021-09-05-ին.
  11. «Flemming C. drager til Norge» (դանիերեն). Bold. 2013-05-26. Արխիվացված է օրիգինալից 2013-06-09-ին. Վերցված է 2021-09-05-ին.
  12. «Her er FC Græsrøddernes nye træner» (դանիերեն). news.dk. 2016-02-11. Արխիվացված է օրիգինալից 2017-03-02-ին. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)