Մասնակից:Arusyakk.nakhshkaryann20032412/Խորխե Սոբիշ
Arusyakk.nakhshkaryann20032412/Խորխե Սոբիշ | |
Խորխե Օմար Սոբիշ () արգենտինացի քաղաքագետ, Նեուկեն գավառի նահանգապետ 1999-2007 թթ: Հարում է Նեուեկենի ժողովրդական կուսակցությանը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1943 թվ.-ի հունվարի 16-ին Բուենոս Այրեսի ռազմական հիվանդանոցում: Հայրը` Կարլոսը, զինված ուժերի անդամ էր, քաղաքագետ, ով Նեուկենում հաստատվել էր 1940-ական թթ.-ին: Սովորել է Նեուկենի տարրական դպրոցում, ապա Բուենոս Այրեսի միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո տեղափոոխվում է Տրելյու, որտեղ աշխատել է գրահրատարակչությունում: 1961 թվ.-ին, հոր հետ միասին, մասնակցում է Նեուկենի ժողովրդական կուսակցության ստեղծմանը: 1971 թվ.-ին ղեկավարել է «Ինդեպենդենտե» ֆուտբոլային ակումբը (Նեուկեն): 1991-1995 թթ.-ին, ապա 1999-2003 թթ.-ին եղել է Նեուկենի նահանգապետ: 2003 թ.-ին վերաընտրվեց 2-րդ անգամ: 2007 թվ.-ին լրացել է լիազորության ժամկետը: Հենց 2007 թվ.-ին Արգենտինայի նախագահի թեկնածու է առաջադրվել` արդյունքում զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը` 1.56 % ձայնով: Նույն պահին հեռացավ նախկին նախագահ Կարլոս Մենեմի Նեո-լիբերալ կուսակցությունից և գլխավորեց պահպանողական կուսակցություններից մեկը` Մաուրիցիո Մակրիի դաշնակցությամբ:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է Լիլիան Պլանասի հետ: Ունի 2 երեխա, 4 թոռ:
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.sobischpresidente.com/ (իսպաներեն)
- http://www.clarin.com/diario/2006/01/30/elpais/p-00801.htm (իսպաներեն)
- http://www.neuquen.gov.ar/ (իսպաներեն)
- https://web.archive.org/web/20070611063335/http://www.mpn.org.ar/ (իսպաներեն)