Մասնակից:Artur Shahverdyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրոմոկոդ (անգլ.՝ promo code), տառերից և/կամ թվերից բաղկացած շարք, որն իրավունք է տալիս գնել ապրանքներ կամ ծառայություններ հատուկ պայմաններով: Պրոմոկոդերը վաճառքը խթանող գործիքներից են։ Դրանք օգտագործվում են մանրածախ առևտրականների կողմից՝ նոր հաճախորդներ ներգրավելու, գոյություն ունեցող հաճախորդների ակտիվացնելու, ինչպես նաև գովազդային ընկերությունների արդյունավետությանը հետևելու համար[1]:

Կիրառման շրջանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոմոկոդերը կիրառվում են ինտերնետ խանութներում[2], բջջային հավելվածներում[3], ինչպես նաև ավանդական առևտրում:

Հատուկ պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոմոկոդով հաճախորդին տրամադրվում են մի շարք բոնուսներ, այդ թվում՝

  • տոկոսային զեղչ գնման համար,
  • զեղչ կանխիկ գնման դեպքում,
  • անվճար լրացուցիչ ապրանքներ կամ ծառայություններ,
  • անվճար առաքում (օնլայն գնումների համար),
  • ծառայության անվճար բաժանորդագրության ժամկետ:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միանգամյա օգտագործման պրոմոկոդ՝ անհատական սիմվոլների հավաքածու, որը կարող է օգտագործել միայն մեկ հաճախորդ:
  • Բազմակի օգտագործման պրոմոկոդ՝ կոդ, որը կարող է օգտագործվել սահմանափակ կամ անսահմանափակ քանակությամբ:

Պրոմոկոդերի ագրեգատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոմոկոդերի ագրեգատորը կայք է, որը հավաքում է զեղչերի տվյալներ տասնյակ առցանց խանութների համար[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Выпуск №213. Промокоды как способ увеличить продажи и прибыль» (ռուսերեն). www.setup.ru. Վերցված է 2018-12-27-ին.
  2. «Поиск ответа». new.gramota.ru. Վերցված է 2018-12-27-ին.
  3. Alisa Mashkova (2015-04-25). «Промокоды App Store как недооценённый маркетинговый инструмент — Офтоп на vc.ru». vc.ru. Վերցված է 2018-12-27-ին.
  4. «35 сайтов с промокодами для экономного интернет-шопинга» (ռուսերեն). Лайфхакер. Վերցված է 2018-12-27-ին.