Մասնակից:Armenian Journalist/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Armenian Journalist/Ավազարկղ
Տեսակոչ կառավարական հասարակական կազմակերպություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հիմնադրված2015 թվական
Իրավ. կարգավիճակգործող
ՆպատակներՀայաստանի Հանրապետությունում երիտասարդների կարողությունների զարգացում և նրանց քաղաքացիական ակտիվության մեծացում
ՀիմնադիրԳայանե Աբրահամյան
Կայքforequalrights.org

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, ոչ կառավարական հասարակական կազմակերպություն Հայաստանում։ Կազմակերպության նպատակն է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել երիտասարդների կարողությունները և մեծացնել նրանց քաղաքացիական ակտիվությունը[1]։ Կազմակերպության ենթակայության ներքո գործում է նաև «Հոդված 3» ակումբը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունն ստեղծվել է 2015 թվականին[3]։ Կազմակերպության առաջին մեծ ծրագիրը 2016 թվականին «Հոդված 3» ակումբի ստեղծումն էր։ Կազմակերպությունն այսօր երբեմն առավել հայտնի է հենց «Հոդված 3» ակումբ անվամբ։

Ակումբի նպատակն է Հայաստանում բարձրաձայնել հասարակությանը հուզող կարևորագույն հարցերը և դառնալ հարթակ հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության համար։ Բացի այդ, «Հոդված 3» ակումբը նպատակ ունի նաև զարգացնել երիտասարդների, լրագրողների և քաղաքացիական ակտիվ խմբերի կարողությունները[4]։

Կազմակերպությունն Ակումբն անվանել է «Հոդված 3»՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պատվին, որտեղ նշվում է.

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»[5]։

Գործունեություն և նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը և «Հոդված 3» ակումբի հիմնադիրը հասարակական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Գայանե Աբրահամյանն է[6]։ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն կազմակերպում է նաև այլընտրանքային կրթական ծրագրեր, որոնց միջոցով ցանկանում է զարգացնել երիտասարդների կարողությունները և հասարակական, քաղաքական գործընթացներում նրանց ներգրավվածությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մենք». «Հանուն հավասար իրավունքների». Վերցված է 2024-05-29-ին.
  2. ԴեՊո, ՀԿ. «ՀԿ ԴեՊո :: «Հոդված 3» ակումբ». ՀԿ ԴեՊո (անգլերեն). Վերցված է 2024-05-29-ին.
  3. «Գլխավոր». «Հանուն հավասար իրավունքների». Վերցված է 2024-05-29-ին.
  4. ԿԳՄՍՆ, ՀՀ. ««Պետությունը զգալի ջանքեր է գործադրում համայնքային երիտասարդության ներուժի զարգացման համար». Արթուր Մարտիրոսյան». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2024-05-29-ին.
  5. www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510. Վերցված է 2024-05-29-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2024-05-29-ին.

Կատեգորիա:Հայաստանի հասարակական կազմակերպություններ