Մասնակից:Anahit Haykazuni/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Զարգացման պերվազիվ խանգարում
Ոլորտ Հոգեբուժություն, մանկաբուժություն

Զարգացման պերվազիվ խանգարումների ախտորոշիչ խումբը (ԶՊԽ, անգլ. Pervasive developmental disorder, PDD) ի տարբերություն զարգացման հատուկ խանգարումների, հինգը խանգարումների խումբ է, որը բնութագրվում է բազմաթիվ հիմնական ֆունկցիաների զարգացման մեջ հապաղումներով, նեռարյալ սոցիալականացումը և հաղորդակցումը: Զարգացման պերվազիվ խանգարումների խմբին են պատկանում աուտիզմը, Ասպերգերի համախտանիշը, զարգացման պերվազիվ խանգարումը, որը այլ կերպ նշված չէ (PDD-NOS, այսինքն աուտիզմի սպեկտրի մեջ նեռարված բոլոր խանգարումները), մանկական դեզինտեգրատիվ խանգարումը (CDD) և Ռետի համախտանիշը:

Այս խանգարուներից առաջին չորսը սովորաբար անվանում են աուտիզմի սպեկտրի խանգարումներ: Վերջին խանգարումը ավելի հազվադեպ է հանդիպում, երբեմն այն նեռարում են աուտիզմի սպեկտրի խանգարումների մեջ, իսկ երբեմն՝ոչ:

Զարգացման պերվազիվ խանգարումները սկսում են դրսևորվել մանկության ընթացքում, սակայն մինչ երեխան չի դառնում երեք տարեկան, դա հստակ չի արտահայտվում: Ծնողները կարող են կասկածի տակ դնել իրենց երեխայի առողջությունը, երբ զարգացման կարևորագույն կետերը չեն դրսևորվում, նեռարյալ տարիքին համապատասխան շարժողական և խոսքային զարգացումը:

Ախտանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացման պերվազիվ խանգարման ախտանշանների խմբի մեջ մտնում են այնպիսի վարքային և հաղորդակցման խանգարումներ, ինչպիսիք են.

·        խոսքի օգտագործման և ըբռնման դժվարությունը

·        Մարդկանց, առարկաների, իրադարձությունների հետ կապված դժվարությունը: Օրինակ՝ աչքի կոնտակտի բացակայությունը, մատնանշող վարքը, դիմային ռեակցիաների բացակայությունը

·        Խաղալիքների և այլ առարկաների հետ անսովոր խաղը

·        Առօրյայում կամ ծանոթ շրջապատում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված դժվարությունը

·        Մարմնի կրկնվող շարժումները կամ կրկնվող վարքային մոդելները, ինչպիսիք են ձեռքերը թափահարելը, մազերը ոլորելը, ոտքերով գետնին թակելը կամայլ ավելի բարդ շարժումներ

·        Փաթաթվելու կամ մխիթարվելու անկարողությունը

·        Վարքի և հույզերի վերահսկման դժվարությունը, ինչը կարող է հանգեցնել զայրույթի պոռթկումների, տագնապի և ագրեսիայի

·        Հուզական խանգարումները

Աստիճանները

ԶՊԽ ունեցող երեխաները մեծապես տարբերվում են կարողությունների, ինտելեկտի և վարքի դրսևորումներով: Որոշ երեխաներ ընդհանրապես չեն խոսում, մյուսները խոսում են սահմանափակ արտահայտություններով, իսկ ոմանք էլ համեմատաբար նորմալ խոսքային զարգացում ունեն: Ընդհանուր առմամբ ակնհայտ են նաև կրկնվող խաղային հմտությունները և սահմանափակ սոցիալական հմտությունները: Զգայական ազդակներին՝ բարձր աղմուկներ, լույսեր տրվող անսովոր պատասխանները, նույնպես տարածված են:

Ախտորոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումը սովորաբար կատարվում է վաղ մանկության շրջանում: 2013 թվականի մայիսին «Դիագնոստիկ և վիճակագրական ձեռնարկ» հինգերորդ հրատարակության (DSM-5) թողարկմամբ ԶՊԽ-ի ախտորոշումը հանվել է և փոխարինվել աուտիզմի սպեկտրի խանգարմամբ: Այն մարդիկ, ովքեր ստացել են ախտորոշումներ DSM-IV-ի հիման վրա, դեռ պետք է պահպանեն իրենց ախտորոշումը աուտիզմի սպեկտրի խանգարումների ներքո: Այնուամենայնիվ, American Journal of Psychiatry-ի 2012 թվականի համարում լույս տեսած խմբագրականում նշվում է, որ, մինչ դեռ որոշ բժիշկներ վիճաբանում էին, որ ԱՍԽ-ի և ԶՊԽ-ի միջև ախտորոշիչ տարբերակումն ապահովելու համար բավարար ապացույցներ չկան, բազմաթիվ գրականությունների դիտարկումներ պարզեցին, որ ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս էական տարբերություններ երկու խանգարումների միջև զգալիորեն գերազանցում է նրանց, որոնք ոչ մի տարբերություն ցույց չէին տալիս:

Զարգացող պերվազիվ խանգարումների փոխարինումը աուտիզմի սպեկտրի խանգարումների հետ մեծ քննադատության է արժանացել անցյալի ախտորոշում ունեցողների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների կողմից:

Մինչև DSM-5-ի թողարկումը որոշ բժիշկներ օգտագործել են ԶՊԽ (PDD-NOS) որպես «ժամանակավոր» ախտորոշում մինչև հինգ տարեկան երեխաների համար, ինչ-ինչ պատճառներով նրանք խուսափում էին օգտագործել աուտիզմ ախտորոշում: Դրա համար կան մի քանի հիմնավորումներ: Սկզբից շատ փոքր երեխաներ ունեն սոցիալական սահմանափակ շփման և հաղորդակցման հմտություններ, ուստի կարող է բարդ լինել ախտորոշել փոքրիկների մոտ աուտիզմի թեթև դեպքերը: Ենթադրվում է, որ մինչև հինգ տարեկան հասակը, անսովոր վարքագիծը կամ կվեարանա կամ կվերածվի ախտորոշելի աուտիզմի: Այնուամենայնիվ, որոշ ծնողներ ԶՊԽ-ի պիտակը դիտում են որպես ոչ այլ ինչ, քան աուտիզմի սպեկտրի խանգարումների էվֆեմիզմը (մեղմասություն): Այն խնդրահարույց է քանի որ այս պիտակը դժվարեցնում է օգնություն ստանալը վաղ մանկական միջամտության համար:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարացման պերվազիվ խանգարումներն են

·        Առանց լրացուցիչ ճշտումների զարգացման պերվազիվ խանգարումը (PDD-NOS), ինչը նեռարում է իր մեջ ատիպիկ աուտիզմը, որը ամենատարածվածն է (ախտորոշումների 47%)

·        Աուտիզմը

·        Ասպերգերի համախտանիշը ( աուտիզմի ախտորոշումների 9%)

·        Ռետի համախտանիշը

·        Մանկական դեզինտեգրատիվ խանգարումը

Այս խանգարումներից առաջին երեքը հաճախ դիտարկում են որպես աուտիզմի սպեկտրի խանգարումներ:Վերջին երկու խանգարումները ավելի հազվադեպ է հանդիպում, երբեմն այն նեռարում են աուտիզմի սպեկտրի խանգարումների մեջ, իսկ երբեմն՝ոչ:

ԶՊԽ-ն և Առանց լրացուցիչ ճշտուների զարգացման պերվազիվ խանգարումը (PDD,PDD-NOS)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկների միջև կա բաժանում ԶՊԽ (PDD) տերմինի օգտագործման վերաբերյալ: Շատերն օգտագործում են ԶՊԽ (PDD) տերմինը որպես Առանց լրացուցիչ ճշտումների զարգացման պերվազիվ խանգարում (PDD-NOS) տերիմինի ասելու կարճ ձև: Մյուսները օգտագործում են ընդհանուր կատեգորիան, քանի որ PDD տերմինը իրականում վերաբերում է խանգարումների կատեգորիայի և մեկ ախտորոշում չէ:

ԶՊԽ-ն (PDD) ինքնին ախտորոշում չէ, մինչդեռ Առանց լրացուցիչ ճշտումների զարգացման պերվազիվ խանգարումը (PDD-NOS) ախտորոշում է: Առանց լրացուցիչ ճշտումների զարգացման պերվազիվ խանգարումը (PDD-NOS) կարող է նաև անվանվել «ատիպիկ անհատական զարգացում», «ատիպիկ ԶՊԽ» կամ «ատիպիկ աուտիզմ»:

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղորայքը օգտագործվում է վարքի որոշակի խնդիրների լուծման համար: ԶՊԽ ունեցող երեխաների թերապիան պետք է համաձայնեցված լինի երեխայի հատուկ կարիքներին:

ԶՊԽ-ով որոշ երեխաներ օգտվում են մասնագիտացված դասասենյակներից, որտեղ դասի ժամանակահատվածը փոքր է, իսկ ցուցումները տրվում են մեկ առ մեկ: Մյուսները լավ ուսուցանում են հատուկ կրթություն իրականացնող այլ դասընթացներին կա սովորական դասընթացներին, որոշակի աջակցությամբ: Վաղ միջամտությունը, ներառյալ համապատասխան և մասնագիտացված կրթական ծրագրերը և օժանդակ ծառայությունները, խիստ կարևոր դեր են խաղում ԶՊԽ ունեցող մարդկանց արդյունքների բարելավման գործում:

References[edit source][խմբագրել | խմբագրել կոդը]

1.  ^ Jump up to:a b c d e f g h i National Dissemination Center for Children with Disabilities (NICHCY) (October 2003) Disability Info: Pervasive Developmental Disorders (FS20). Archived 2008-03-09 at the Wayback Machine Fact Sheet 20 (FS20)

2.  ^ Jump up to:a b

3.  ^ Jump up to:a b

4.  ^

5.  ^ Jump up to:a b c d e f g h  This article incorporates public domain material from the National Institutes of Health document "NINDS Pervasive Developmental Disorders Information Page".

6.  ^

7.  ^

8.  ^

External links[edit source][խմբագրել | խմբագրել կոդը]

Classification D

·         ICD-10: F84

·         ICD-9-CM: 299

·         MeSH: D002659

·         DiseasesDB: 33524

External resources ·         eMedicine: ped/1780

Ավելացնել պարբերություն

·        CDC's "Learn the Signs. Act Early." campaign - Information for parents on early childhood development and developmental disabilities

·        NINDS Pervasive Developmental Disorders Information Page