Մասնակից:Ֆլորա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրիդմանի հավասարումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ստատիկ կոսմոլոգիան սկիզբ է առնում Ա.Ֆրիդմանի 1922 և 1924թթ.-ին հրապարակած հոդվածներից: Այդ հոդվածներում ելակետ էր հանդիսանում հարաբերականության ընդհանուր տեսությունը: Սակայն ստացված արդյունքները էապես տարբերվում էին այդ նույն հիմքի վրա Էյնշտեյնի և դե Սիտտերի մոդելներից: Թերևս դա էր պատճառը, որ Էյնշտեյնը շատ արագ և կտրուկ դեմ արտահայտվեց Ֆրիդմանի արդյունքներին, պնդելով, որ Տիեզերքը չի կարող լինել ընդարձակվող: Այս տարակարծությունը հարթվեց բավականին արագ, քանի որ մեծագույն ֆիզիկոսը ընդունեց իր սխալը, տպագրելով համապատասխան հոդված: Միանգամայն օրինաչափ է, որ ընդարձակվող, համասեռ և իզոտրոպ Տիեզերքի ռելյատիվիստական տեսությունը կրում է Ֆրիդմանի անվանումը: Ֆրիդմանից հետո ընդարձակվող Տիեզերքի մոդել ստացավ Ժ.Լեմետրը: Ֆրիդմանի տեսությունից հետևում են հավասարումներ, որոնք լուծելով կառուցվում են կոսմոլոգիական մոդելներ: Տեսականորեն Ֆրիդմանի հավասարումներից ստացվում են մոտ քսան լուծումներ և նույնքան էլ մոդելներ: Այս մոդելները հաճախ հայտնի են իրենց սեփական անվանումով

Այս մոդելները իրարից բավականաչափ տարբերվում են, սակայն ակնհայտորեն բնության մեջ իրականացվում է միայն մեկը, այն էլ պարտադիր չէ, որ իրականացվի Ֆրիդմանի մոդելներից մեկը: Ընտրությունը պետք է կատարվի դիտումների արդյունքների հիման վրա, բայց ինչպես կտեսնենք ավելի ուշ, վստահ չի կարելի ասել, թե որ մոդելն է իրականցվում: Կոսմոլոգիական մոդելներում դիտարկվում են սկզբնական Տիեզերքը լցնող մատերիայի տարբեր տեսակներ: Ֆրիդմանի հավասարումներին ավելացվում է մատերիայի այս կամ այն տեսակի վիճակի հավասարումը: Վերջինս իրենից ներկայացնում է ճնշման և խտության կապը հաստատող հավասարում: Առավել պարզ դեպքեր են ներկայացնում փոշային և ճառագայթային Տիեզերքները: Փոշու (նյութի) դեպքում վիճակի հավասարումը ունի p=0 տեսքը, իսկ Ճառագայթման դեպքում՝